Ամերիկացի գիտնականները լիարժեք գիշերային քունը համարում են երջանիկ ամուսնության գաղտնիք
SOCIETYԵրջանիկ ամուսնության անբաժան բաղադրիչը լիարժեք գիշերային քունն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CTV News-ը՝ վկայակոչելով Ֆլորիդայի համալսարանի հոգեբանների կողմից անցկացված ուսումնասիրությունը:
Գիտնականները մեկ շաբաթ վերլուծել են 68 նորապսակ զույգերի փոխհարաբերությունները եւ գրանցել այն ժամերի քանակը, որոնց ընթացքում նրանք քնած են եղել:
Ուսումնասիրողները նաեւ գնահատել են հարաբերությունների որակն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնային գործերը վարելը, վեճերը հարթելը եւ ազատ ժամանակի անցկացումը:
Պարզվել Է, որ այն զույգերը, որոնք գիշերը լավ են քնել, ավելի գոհ են եղել ընտանեկան կյանքից:
Ինչպես նշում են հոգեբանները, քունը չափազանց կարեւոր Է ինքնակարգավորման՝ դրական ասպեկտների վրա կենտրոնանալու եւ ուշադրությունը տհաճ բաներից շեղելու ունակության համար: Հենց այդ հմտությունն Է օգնում ավելի համբերատար լինել հարաբերություններում եւ դրանց վերաբերվել դրականորեն: Ինքնակարգավորման համար մարդուն եռանդ Է պահանջվում, որը նա կարող Է լրացնել քնի հաշվին:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ միասին ապրող զուգընկերների շուրջ մեկ երրորդը նշում Է, որ քնի հետ կապված խնդիրները բացասաբար են ազդում իրենց հարաբերությունների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ 17.35
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



