Yerevan, 30.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


5 միֆեր, որ կարող են կործանել ամուսնությունը

PHOTO

Սիրային հարաբերությունների մեջ լինելը ամենևին էլ հեշտ բան չէ: Հասարակության կողմից հորինված կին-տղամարդ հարաբերությունների մասին միֆերը հաճախ շփոթեցնում են մարդկանց:

Միֆերը և ապարդյուն սպասումները հատկապես շատ են ամուսնության դեպքում: Շատ զույգեր հավատում են այդ միֆերին, սակայն պետք 1 դրանք հերքել, քանի դեռ ամուսինները, իրականությունը պարզելով, չեն հիասթափվել միմյանցից:

Ահա այն միֆերը, որոնք կարող են ամուսնության կործանման պատճառ դառնալ:

  1. Զույգը պետք է միշտ մնա այնպիսին, ինչպիսին, որ ամուսնության օրն էր:


    Շատ զույգեր կարծում են, որ իրենց զուգընկերները պետք է միշտ մնան այնպիսին, ինչպիսին, որ առաջին հանդիպմանն էին: Սա իհարկե բավականին հեռու է իրականությունից, քանի որ մարդիկ ժամանակի հետ փոխվում են կա՛մ դեպի լավը, կա՛մ դեպի վատը: Ուղղակի պետք է կարողանալ փոխվել և աճել միասին, և այդ դեպքում ամուսնությունն ավելի ամուր կլինի:

  2. Ամուսնանալով մարդը պետք է անպայման դեպի լավը փոխվի


    Այնպես, ինչպես ամուսինները սպասում են, որ իրենց զույգը չփոխվի, նույն կերպ էլ սպասում են, որ իրենց զուգընկերը ավելի լավը դառնա: Այս սպասումները շատ հաճախ չեն արդարացվում, հանգեցնում են հիասթափության և նույնիսկ կարող են հասցնել մինչև ապահարզանի:

  3. Ամուսիններից ոչ մեկը չպետք է հետաքրքրվի մեկ ուրիշով:

    Մարդիկ նույնիսկ ամուսնացած ժամանակ հնարավոր է հետաքրքրված լինեն մեկ այլ անձով: Ուստի այն ակնկալիքը, որ ամուսինները պետք է միշտ միայն միմյանց մասին մտածեն, իրատեսական չէ: Սակայն իրենց հետաքրքրությունների մասին կիսվելով և զրուցելով ամուսինները կարող են ավելի ամրացնել միմյանց միջև կապը և մտերմությունը: Սա ի վերջո բերում է փոխադարձ վստահության, ինչը անչափ կարևոր է ամուսնության մեջ:

  4. Լիովին անկեղծ լինելը կարող է բերել մերժման:


    Շատ զույգեր վախենում են լիովին անկեղծ լինել իրենց զուգընկերների հետ, քանի որ վախենում են դրանով վիրավորել նրանց: Սակայն իրականում ինչ-որ բան գաղտնի պահելով դուք կորցնում եք դինամիկ քննարկում ունենալու ձեր շանսը, իսկ վերջինս իր հերթին հաջող ամուսնություն ունենալու նշան է, քանի որ դժվար խոսակցությունները զույգերին միայն մոտեցնում են միմյանց:

  5. Սեքսը ավելի լավը կլինի


    Հաճախ ամուսնական զույգերը, միասին ապրելով, բացահայտում են, որ «սեքսը գնալով ավելի լավն է դառնում» միտքը ամենևին էլ իրական չէ: Երբ հարաբերություններն ավելի հարմարավետ և անկաշկանդ են դառնում, կիրքը վերանում է: Ամուսնական զույգի սեռական հարաբերությունները նույնպես որոշ անկում են ապրում մի քանի պատճառներով՝ երեխաները, աշխատանքային սթրեսը, տարիքը և այլ գործոններ:Սակայն կարիքների և զգացմունքների մասին անկեղծ լինելը կարող է օգնել ձեզ հաղթահարել դժարությունները, և ձեր ամուսնությանը կրկին վերադարձնել այն հին սեքսուալությունը:

Այսպիսով, ամուսնական զույգերը պետք է տեղյակ լինեն այս միֆերի մասին և ընդունեն, որ մարդիկ փոխվում են: Ուստի, ամուսինները պետք է փոխվեն միասին և հաղթահարեն միմյանց հետ բոլոր դժվարությունները:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M