Տասնյակ մարդիկ են վիրավորվել Բուենոս Այրեսի արվարձանում գնացքների բախման հետեւանքով
INTERNATIONAL NEWSՏասնյակ մարդիկ են վերքեր ստացել Արգենտինայի մայրաքաղաքի արվարձանում գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել են երկրի դատախազության ներկայացուցիչները, որոնց խոսքը մեջբերել է Infobae կայքը, մինչդեռ արգենտինյան TN հեռուստաալիքը հաղորդել է 60 տուժածների մասին:
Միջադեպը տեղի է ունեցել Բուենոս Այրեսից 21 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տեմպեռլեյ երկաթուղային կայարանում: Ստացված տեղեկատվության համաձայն՝ արվարձանային մարդատար գնացքը բախվել է լոկոմոտիվին: Տուժածներից տասին տեղափոխել են հիվանդանոցներ, մնացածները թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ոստիկանությունը, դատախազությունն ու դատական իշխանությունները պատահարի հետաքննություն են սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



