Հայաստանի թիմը մասնակցում է Միխայիլ Բոտվիննիկի գավաթի խաղարկությանը
SPORTՄոսկվայում օգոստոսի 9-ին մեկնարկում է աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի գավաթը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարին մասնակցում են 10 հավաքական թիմեր, որոնք ներկայացնում են Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանը, Մոլդովան, Վրաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը: Թիմերը բաղկացած են 4 երիտասարդ շախմատիստներից և թիմի ավագից:
Համաձայն մրցաշարի կանոնադրության՝ յուրաքանչյուր թիմի ավագ միաժամանակյա խաղի սեանս է անցկացնելու հակառակորդ թիմի երիտասարդ շախմատիստների հետ: Հայաստանի թիմի ավագն է գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, իսկ թիմի կազմում հանդես են Արմեն Բարսեղյանը, Ալեքս Մանուկյանը, Տիգրան Ռ. Սարգսյանը և Արա Երոյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



