Ինչո՞ւ են օլիմպիական մարզիկների մարմինները պատված տարօրինակ կապտուկներով (լուսանկարներ)
PHOTOԵթե գոնե մեկ անգամ դիտել եք օլիմպիական խաղերը, ապա նկատած կլինեք, որ որոշ մարզիկների մարմինները պատված են տարօրինակ կապտուկներով։
Չնայած, որ դրանք նման են ութոտնուկի հետ պայքարի հետքերի կամ տարօրինակ դաջվածքների, այնուամենայնիվ խելամիտ բացատրություն ունեն։
Այդ «նշանները» իրականում վակուումային տարաներով թերապիայի արդյունք են։ Դա հնագույն տեխնիկան է, որի ժամանակ տաք տարաները դնում են մարմնի տարբեր հատվածներում` ստեղծելով վակուումի էֆեկտ։ Հազարամյակներ շարունակ չինացիները պնդում են, որ այդ գործընթացն օգնում է լավացնել արյան շրջանառությունը, բարձրացնել տոնուսն ու մկանների առաձգականությունը։ Եվ, չնայած հետքերը բավական ցավոտ տեսք ունեն, այնուամենայնիվ գործընթացն ինքնին անցավ է։ Միակ բացասական կողմը հենց կապտուկներն են, որոնք ի հայտ են գալիս հաջորդ օրը և կոսմետիկ անհարմարություն ստեղծում։
Ոմանք կարծում են, որ սա սնահավատություն է և ամենևին էլ չի օգնում, որոշներն էլ առանց դրա մրցումներին մասնակցել չեն կարողանում։