Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Նախագահ Սարգսյանի հրամանագրով կստեղծվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարություն

SOCIETY

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահ Սարգսյանի հրամանագրում նշվում է.

Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին անվտանգության արդի մարտահրավերներին համընթաց արագ, արդյունավետ և համակարգված արձագանքման համար բարձրացնելու Ազգային անվտանգության խորհրդի դերը, 
ելնելով Ազգային անվտանգության խորհրդի գործունակությունն ամրապնդելու, նրա աշխատակազմի կառավարումը բարելավելու, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմերի գործառույթների կրկնումը բացառելու, Ազգային անվտանգության խորհրդի գործառույթների պատշաճ կատարումը երաշխավորելու նպատակով ավելի արդյունավետ կառուցակարգեր ստեղծելու անհրաժեշտությունից,
ընդգծելով 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո Անվտանգության խորհրդի նոր՝ սահմանադրական մարմնի կարգավիճակին անցնելու նպատակով առաջանցիկ եղանակով անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու կարևորությունը, որոնցով մի կողմից՝ կերաշխավորվեն Ազգային անվտանգության խորհրդի գործառույթների շարունակականությունը և անընդհատությունը, մյուս կողմից՝ կապահովվի անցումը խորհրդակցական մարմնի կարգավիճակից դեպի որոշումներ կայացնող մարմնի կարգավիճակի,
հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության՝
1) 1-ին հավելվածի 32-րդ կետում «նախատեսվածների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Ազգային անվտանգությ ան խորհրդի քարտուղարության ղեկավարի» բառերը.
2) 1-ին հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին կետով՝
«32.1. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավարը գործում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի անմիջական ղեկավարությամբ».
3) 1-ին հավելվածի 37-րդ կետում՝
ա. «ծառայության և» բառերը փոխարինել «ծառայության,» բառով,
բ. «ռազմական տեսչության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-193-Ն հրամանագրի 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքի 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետ.
«9.1. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարություն»:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից»:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe