Մոնակոն մտադիր է փոխել Վալենսիայի հետ դիմակայության ելքը. Ժարդիմ
SPORT«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը պատմել է, որ իր թիմը կանի հնարավոր ամեն ինչ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու համար։ Որակավորման վերջին փուլի առաջին խաղում «Մոնակոն» 1։3 հաշվով պարտվել էր իսպանական «Վալենսիային»:
«Երկրպագուների առաջ պետք է երազանքի հանդիպում անցկացնենք։ Ե՛ւ պաշտպանությունը, ե՛ւ հարձակումը կարող են ավելի լավ խաղալ. ամեն ինչ կախված է թիմային աշխատանքից։ Վճռական ենք դիմակայության ելքը փոխելու հարցում։ Գիտենք, որ հեշտ չի լինի, սակայն կանենք ամեն ինչ։
Ցանկանում ենք հանդես գալ Չեմպիոնների լիգայում եւ հաջողության հասնել»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Մոնակո» - «Վալենսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



