Սիրուց ծնված սեր. Էմմա Ասատրյանը՝ Tert.am Life-ի ֆոտոշարքում
LIFETert.am Life-ի զրուցակիցը ջազ երգչուհի Էմմա Ասատրյանն է, ով ամիսներ առաջ լույս աշխարհ է բերել իր առաջնեկին: Երգչուհու հետ հանդիպեցինք Երևանի այգիներից մեկում: Tert.am Life-ի հետ ծանոթացավ նաև երգչուհու փոքրիկը՝ Անրին: 5 ամսական Անրին տղամարդուն վայել պահեց իրեն և ամբողջ զրույցի ու ֆոտոշարքի ընթացքում անհանգստություն չպատճառեց Էմմային: Ֆոտոշարքն ու զրույցը՝ ստորև:
-Բարձրախոսին ու նոտաներին եկան փոխարինելու տակդիրը և անքուն գիշերները: Զգացողություններն ինչպիսի՞ն են:
-Կյանքում ամեն ինչ ունի իր փուլերը: Սկսած օրինակ՝ հագուստից: Փոքր ժամանակ կրած հագուստը տարիներ հետո չես կարող հագնել: Այդպիսին է նաև ամբողջ մեր կյանքը: Գալիս է մի օր, երբ դու գտնում ես կյանքիդ կեսին և ցանկանում ես ամեն օրդ նրա հետ անցկացնել, իսկ դրան հաջորդում է «բալիկ ունենալու ցանկություն» փուլը: Աստված մեզ նվիրեց մի հրաշք: Ասում են, որ այդ ամենը երբեմն վերածվում է հոգսի, բայց ուզում եմ ասել, որ դա հոգս չէ, երբ դու սիրում ես, երբ դու ունես սիրուց ծնված սեր, ապա այդ ամենը անչափ հաճելի է: Այս ամենը նույնիսկ համեմատելի չէ մասնագիտական ամենաբարձր հաջողության հետ: Չկա ավելի վեր զգացում, քան տունն ու ընտանիքը: Այս ամենը ինձ համար բացառապես հաճույք է:
Շարունակությունը՝ այստեղ