Մադուրոն դարձյալ ԱՄՆ-ին է մեղադրել բոլոր փորձանքների համար
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն է ղեկավարում Վենեսուելայի դեմ սանձազերծված տնտեսական պատերազմը` նավթի գներն օգտագործելով նրա համար, որ հարավամերիկյան երկրի տնտեսությանը թույլ չտա դուրս գալ ճգնաժամից: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն պլան ունի, որի նպատակն է թույլ չտալ, որ հարավամերիկյան հանրապետության ֆինանսական ոլորտում իրավիճակը բարելավվի: Վաշինգտոնի պլանի մաս է կազմում Վենեսուելայի տարածքում ամերիկյան ընկերությունների գործունեության դադարեցումը եւ համաշխարհային շուկայում նավթի գներով մանիպուլյացիաները, նշել է Մադուրոն: Նա նաեւ հավելել է, որ տնտեսական պատերազմում ԱՄՆ-ն ներգրավել է վենեսուելական ընդդիմությանը, որին աջակցում են տեղացի ձեռնարկատերերը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



