Շոտլանդիան պատրաստվում Էր Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի մաս մնալ
INTERNATIONAL NEWSՇոտլանդիան պետք Է մնա Եվրամիության կազմում՝ ընդ որում նաեւ մնալով Մեծ Բրիտանիայի մասը: Այս կարծիքը հայտնել Է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Ստերջենը՝ ելույթ ունենալով գերմանական ARD հեռուստաալիքի եթերում:
«Քանի որ մենք հայտնվել ենք աննախադեպ հանգամանքներում, մենք պետք Է պատրաստ լինենք մտածելու աննախադեպ որոշումների մասին»,-նշել Է նա:
Դրա հետ մեկտեղ Ստերջենը չի բացառել, որ ԵՄ-ի կազմում Շոտլանդիան պահպանելու համար ծայրահեղ միջոց կարող Է դառնալ անկախության շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացումը:
ԵՄ-ի կազմից դուրս գալու շուրջ բրիտանական հանրաքվեի ժամանակ Շոտլանդիայի բնակիչների մեծամասնությունը քվեարկել Է այն բանի օգտին, որ Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



