Օլիմպիական ոսկին Էժանացել Է
INTERNATIONAL NEWSՕլիմպիական ոսկե մեդալները 2012 թվականի Լոնդոնի Խաղերի համեմատությամբ կորցրել են արժեքի 12 տոկոսը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով MarketWatch-ին: Ըստ որում բարձրագույն պարգեւի քաշը հասել Է ռեկորդային 500 գրամի:
Ինչպես պարզաբանում Է հրատարակությունը, պատճառն այն Է, որ չորս տարվա ընթացքում ոսկու գինն ընկել Է 17 տոկոսով, իսկ արծաթինը՝ 28 տոկոսով: Դրա հետեւանքով այդ ժամանակահատվածում բարձրագույն պարգեւի արժեքը 677 դոլարից իջել Է մինչեւ 607 դոլար:
Ռիոյի Խաղերի ոսկե մեդալը բաղկացած Է 494 գրամ արծաթից եւ վեց գրամ ոսկուց: Լոնդոնի Օլիմպիական խաղերում այն պատրաստվել Էր 381 գրամ արծաթից եւ 5,5 գրամ ոսկուց:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



