Ամռան ընթացքում Ճապոնիայում տապից տուժել է 52 հազար մարդ
INTERNATIONAL NEWSՄայիսի վերջից մինչեւ օգոստոսի 23-ը Ճապոնիայում շոգից տուժել է ավելի քան 52 հազար մարդ, ինչը 14 հազարով ավելին է՝ անցած տարվա այդ նույն ժամանակահատվածի համեմատ։
Անցած շաբաթ / օգոստոսի 17-ից 23-ը/ Ճապոնիայում շոգից երեք մարդ է մահացել, 2294-ն էլ տեղափոխվել է հիվանդանոց։ 36 մարդ գտնվում է ծանր վիճակում, որը պահանջում է երեք եւ ավելի շաբաթվա ստացիոնար բուժում։ Եվս 703 մարդ էլ մի քանի օրով հիվանդանոց տեղափոխվելու կարիք ունի։ Տուժածների գրեթե կեսը՝ 43 տոկոսը 65-ն անց մարդիկ են, հայտնում են «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ճապոնիայի հրշեջ ծառայության վարչությունը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



