Վիետնամում 11 մարդ մահապատժի է դատապարտվել թմրավաճառության համար
INTERNATIONAL NEWSՎիտնամի Լանգշոն նահանգի դատարանը մահապատժի է դատապարտել 11 թմրավաճառների, որոնք Չինաստան թմրանյութերի մաքսանենգությամբ էին զբաղվում: Եվս երկուսը ցմահ ազատազրկման են դատապարտվել, փոխանցում է «Սինհուա»-ն:
Հանցավոր խումբը 2013 եւ 2014 թվականներին մաքսանենգ ճանապարհով Չինաստան է փոխադրել 280 կգ հերոին: 2014-ի դեկտեմբերին Վիետնամի ոստիկանությունը բացահայտել է այդ գործը եւ առգրավել թմրանյութի մեծ խմբաքանակ: Բանդայի 19 անդամներից 13-ին արդարադատությանն են հանձնել, չորսը փախուստի մեջ է, մեկը զոհվել է բերման ենթարկելիս, իսկ մի արտասահմանցի հայրենիք է արտահանձնվել:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



