Այսօր Արամեի եւ Աննայի պսակադրությու՞նն է
PHOTOՀայտնի երգիչ Արամեի եւ կնոջ՝ Աննա Թովմասյանի ամուսնության պատմությունը, փաստորեն, դեռ շարունակվում է։
Հայտնի դիզայներ, բազմաթիվ միջոցառումների կազմակերպիչ Ժորա Հարությունյանի Instagram-ի էջից տեղեկանում ենք, որ այսօր Արամեի եւ Աննայի պսակադրությունն է։ Հարությունյանը Սաղմոսավանքից հրապարակել է նոր լուսանկար, որի մեկնաբանության մեջ շնորհավորել է զույգին.
«Արամեի եւ Աննայի պսակադրությանը։ Երջանկություն եւ երկար տարիների համատեղ կյանք, առողջություն եւ գեղեցիկ կյանք ձեզ»,- գրել է դիզայները։
Իսկ մինչ համացանցում կհայտնվեն լուսանկարներ արարողությունից, հիշեցնենք, որ Արամե-Աննա զույգի հարսանիքը նախատեսված էր դեռեւս 2013-ի օգոստոսի 30-ին։ Սակայն դրանից առաջ՝ օգոստոսի 5-ին, Ռոստովում մահացավ երգչի հայրը եւ հարսանիքը չկայացավ։ Այնուհետեւ ՔԿԱԳ-ում գրանցելով իրենց ամուսնությունը՝ զույգը սկսեց միասին ապրել։