«Մանկական եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայանա դուետով
PHOTOTert.am Life-ն գրում է.
«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը:
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ, ներքին ընտրության արդյունքում՝ հենց նրանք կլինեն հայաստանյան պատվիրակները ճանաչված և սիրված մրցույթում և ելույթ կունենան դուետով:
13-ամյա Անահիտ Ադամյանը թեև ծնվել է Սոչի քաղաքում, այնուամենայնիվ, հայրենիքի հետ կապը շատ ամուր է: Մանկուց սիրում է երգել, իսկ երաժշտական առաջին պրոֆեսիոնալ քայլերը սկսել է 2013 թ-ից, ուսանել նաև Հայաստանում: Անահիտը Ռուսաստանում մասնակցել է մանկական Голос նախագծի ընտրական փուլին, ինչպես նաև Իգոր Կրուտոյի ակադեմիայի Битва талантов նախագծին, որտեղ դարձել է ֆինալիստներից մեկը:
«Մանկական եվրատեսիլ»-ին մասնակցելը Անահիտի երազանքներից մեկն է եղել: «Շատ երջանիկ եմ, որ այս տարի հնարավորություն ունեմ ներկայացնելու Հայաստանը իմ ամենասիրելի մրցույթում: Իսկապես մեծ հույսեր ունեմ, որ լավագույնս կներկայանանք մրցույթին»,- նշում է Անահիտ Ադամյանը:
Իսկ ահա 13-ամյա Մերի Վարդանյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Երաժշտական պրոֆեսիոնալ առաջին քայլերն արել է 2011 թվականից և սկսել է ուսանել «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցում:
Մերին ևս մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների: 2015 թ-ին մասնակցել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ -փառատոնին և արժանացել գլխավոր մրցանակի: 2016 թ-ին «Ազգերի բարեկամություն» առաջին միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի: «Շատ անգամներ եմ երազել և պատկերացրել, թե ինչպես եմ մի օր կանգնելու եվրատեսիլյան բեմում և երգելու: Դա իսկական հրաշք է, այդ օրը շատ մոտ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ