Քլինթոնը Թրամփին գերազանցում Է 6 կետով՝ հավաքելով ձայների 50 տոկոսը. Bloomberg Politics
INTERNATIONAL NEWS Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ժողովրդականության ցուցանիշով իր մրցակցին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին գերազանցում Է 6 կետով: Այդ մասին վկայում Է համազգային հարցումը, որն անցկացվել Է Bloomberg Politics գործակալության կողմից:
Հետազոտությունն անցկացվել Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարից (հուլիսի 22-24-ը) մեկ շաբաթ հետո եւ նախքան Թրամփի հայտարարությունները, որոնք նա արել Է օգոստոսի 9-ին: Այդ ժամանակ հանրապետականներից նախագահի թեկնածուն ենթադրություն Էր արել, որ զենք կրելու կողմնակիցները կկարողանան ինքնուրույն կանգնեցնել Հիլարի Քլինթոնին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում նրա ընտրվելու դեպքում:
Պոտենցիալ ընտրողների մոտավորապես 50 տոկոսը կքվեարկեր Քլինթոնի օգտին այն դեպքում, երբ Թրամփի օգտին կքվեարկեր շուրջ 44 տոկոսը: Թրամփի նկատմամբ Քլինթոնի նման առավելությունը կապված Է դեմոկրատներից թեկնածուին ընտրողների ավելի մեծ աջակցության ու նրանց համախմբվածության հետ: Թրամփի կողմնակիցներից ոմանք վերապահություն են անում, որ ավելի շուտ Թրամփի օգտին կքվեարկեին Քլինթոնին երկրի նախագահի պաշտոնում տեսնել չցանկանալու պատճառով:
Ընտրողների մոտավորապես 56 տոկոսն ընդգծում Է, որ իրենք հակված են Թրամփին պաշտպանել հիմնականում Քլինթոնի նկատմամբ ունեցած քամահրանքի պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
2
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New Customers
3
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
4
IDBank has opened a representative office in Glendale, California
5
AraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” Award



