Yerevan, 18.May.2026,
00
:
00
BREAKING


Անցեք թեստը. ընտրեք ձեր երազանքի տունը

LIFE

Steptohealth.ru կայքը գրում է, որ իդեալական տան մասին մեր պատկերացումը շատ բան կարող է պատմել մեր և մեր զգացմունքների մասին:

1. Տան այս տիպը բնութագրում է հետաքրքրասեր, ազնիվ, ուրախ և արկածների նկատմամբ իսկական սեր ունեցող մարդկանց: Այս մարդիկ մշտապես գտնվում են անսովոր կենսակերպի փնտրտուքի ճանապարհին, նրանք փորձում են խուսափել ամենօրյա կրկնվող իրավիճակներից: Այդ պատճառով էլ նրանք շատ են սիրում ճանապարհորդել, զբաղվել տարբեր սպորտաձևերով կամ այլ գործունեությամբ, որն ուրախություն է պատճառում: Նրանց համար դժվար է «ոչ» ասել, ինչը կարող է հաճախ նրանց անպատասխանատվության պատճառը լինել: Նրանց խորհուրդ է տրվում ապագայի համար շատ պլաններ չկազմել, ապրել լիարժեք կյանքով, ներկայում փնտրել դրական երևույթներ և վայելել ապրած յուրաքանչյուր օրը:

2. Որպես կանոն՝ տան այս տեսակն ընտրում են պատասխանատու և նույնիսկ իրենց պատասխանատվություններով տարված մարդկանց: Նախևառաջ՝ այդ մարդիկ բարի են, ազնիվ, հատկապես՝ մտերիմներ անձանց հետ: Նրանց բնորոշ զգացմունքներից է կարեկցանքը, քանի որ ուրիշների խնդիրները նրանք հաճախ ընկալում են՝ որպես իրենց խնդիրներ, ինչը միշտ չէ, որ լավ է: Երբեմն ապագան անհանգստացնում է նրանց, նույնիսկ որոշակի վախ, անհանգստություն առաջացնում: Նրանց խորհուրդ է տրվում ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, որ կյանքը գնա իր հունով, փորձել ներկային նայել լավատեսությամբ և ուրախանալ ամեն րոպեով:

3. Այս տան ընտրությունը մարդուն բնութագրում է՝ որպես ինքնավստահ անձ, ինչ իրավիճակում էլ նա հայտնվի: Նրանք էներգիայով լի են և աշխատասեր: Միշտ սովոր են հասնել իրենց առջև դրված նպատակներին: Սիրում են մրցել և հաղթել՝ դրա համար անելով հնարավոր ամեն բան: Այս մարդկանց համար կարևոր է վերահսկել իրենց զգացմունքները, քանի որ իրական կյանքում ամեն ինչ չէ, որ դասավորվում է այնպես, ինչպես մտածել ես: Մինչև գիտակցության կորուստն աշխատելը լավագույն տարբերակը չէ: Ավելի լավ է սովորել ամեն ինչ անել հանգիստ, աշխատել խուսափել սթրեսային իրավիճակներից, քանի որ դա կարող է առողջությանը լուրջ վնաս հասցնել: Կարևոր է սովորել կազմակերպել ժամանակը, հետևել աշխատանքային գրաֆիկին, ժամանակ գտնել ընտանիքի և ընկերների համար:

4. Այս տան ընտրությունը մարդուն բնութագրում է՝ որպես ազնիվ մարդ, ով ցանկանում է ներդաշնակության մեջ ապրել այն ամենի մեջ, ինչ նրանց շրջապատում է: Նրանք աշխատում են խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, երբ անհրաժեշտ է պաշտպանել շահերն ու կարծիքը: Որպես կանոն՝ նրանք հանդարտ են և գերադասում են լինել ընկերների շրջապատում:

5. Այս տան մասին երազում են այն անձինք, ովքեր աշխարհն ընկալում են իրենց զգացմունքների պրիզմայով: Այդ զգացմունքները ծնվում են ամեն ավարտված գործից հետո, ինչը նրանց շատ էմոցիոնալ է դարձնում: Նրանք չեն կարողանում ոչ զայրույթի, ոչ ուրախության պահին թաքցնել այդ զգացմունքները: Այս մարդիկ պետք է հասկանան, որ զգացմունքները միշտ չէ, որ օգտակար են և օգնում են լուծել խնդիրները: Երբեմն անհրաժեշտ է արձագանքել ոչ միայն զգացմունքներով, այլև  գործով:

6. Այս տունը հիմնականում ընտրում են առատաձեռն, գործունյա և տաղանդավոր մարդիկ: Այս հատկանիշները նրանց թույլ են տալիս հաջողել տարբեր ոլորտներում: Նրանց գլխավոր թուլությունն այն է, որ համբերությունը չի հերիքում, և նրանք կարող են հիասթափության մեջ ընկնել, եթե շրջապատող անձինք չեն կիսում իրենց կարծիքը կամ էլ չեն աշխատում այն նվիրումով, ինչ իրենք: Այս մարդկանց գլխավոր խնդիրն է՝ օգտագործել տաղանդը և ընդունակությունները, որպեսզի օգնեն մյուսներին և սովորեն ղեկավարել սեփական զգացմունքները, առավել հանդուրժող և համբերատար լինեն: Այդ կերպ առավել հավանական է, որ նրանց կհաջողվի հարթել միջանձնային հարաբերությունները և ապրել լիարժեք կյանքով:

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia