Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում. ՀՀ ԱԳՆ
POLITICSԹուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունները:
«Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Միակ օգուտը, որ կարող է լինել ամբողջությամբ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Թուրքիայից՝ դա որքան հնարավոր է հեռու մնալ կարգավորումից»,- նշել է Բալայանը եւ հավելել. «Չավուշօղլուի նախորդը եւս փորձեր է կատարել խառնվել, բոլորս գիտենք, թե դա ինչով ավարտվեց»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



