Նորիլսկի օդանավակայանում ձերբակալել են կեղծ փաստաթղթերով ադրբեջանցիներին
INTERNATIONAL NEWSԿեղծ փաստաթղթեր ունեցող հինգ ադրբեջանցիների օգոստոսին ձերբակալել են Նորիլսկ քաղաքի օդանավակայանում։ Նրանք հյուսիսային քաղաք էին ժամանել Մոսկվայից։
Ավիաուղեւորները փաստաթղթերի ստուգման ժամանակ ներկայացրել են «Նորիլսկ քաղաք» մունիցիպալ տարածքի եւ Տայմըրի Դոլգանո- Նենեցկի մունիցիպալ շրջանի կանոնակարգված տարածք օտարերկրյա քաղաքացու մուտքի համաձայնությունը», սակայն այդ փաստաթուղթը ոստիկաններին կասկածելի է թվացել։ Փորձագիտությունը ցույց է տվել, որ փաստաթղթերը կեղծ են, հայտնում է «Ռուսկայա պլանետան»։
Կեղծ փաստաթղթի միտումնավոր գործածման համար օտարերկրացիների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Պատիժը նախատեսում է մինչեւ 80 հազար ռուբլու չափով տուգանք, կամ մինչեւ երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, կամ երեքից վեց ամիս ազատազրկում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



