Yerevan, 28.July.2026,
00
:
00
BREAKING


Երկրներ, որտեղ հանգստանալը և մատչելի է, և հաճելի. լուսանկարներ

LIFE

Խնայողությունը պատճառ չէ, որպեսզի ամառային արձակուրդը տանն անցկացնեք: Կան այնպիսի երկրներ, որտեղ հանգստանալը և մատչելի է, և հաճելի: Պարզապես պետք է գործի դնել հնարամտությունը և ճանապարհորդությունից առաջ մի լավ ուսումնասիրելզբոսաշրջային ընկերությունների առաջարկները: Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որոնք իրենց արժեքով առավել մատչելի են տուրիզմի տեսակետից:

Ինդոնեզիա

Ինդոնեզիայում կարելի է ոչ միայն ուտել, այլև աղոթել և սիրել: Այստեղ կան մի շարք հետաքրքրություն ներկայացնող վայրեր, որտեղ կարելի է քիչ բյուջով այցելել:

Ինդոնեզիայում 1-10 դոլարով հնարավոր է մի կուշտ սնվել, իսկ 6-25 դոլար օրավարձովայնպիսի սենյակ վարձել, որը զինված է բոլոր անհրաժեշտ հարմարություններով:Տրանսպորտի ծախսը մեկ ամսվա համար կկազմի 100-150 դոլար:

Կամբոջա

Կամբոջան այն երկրներից է, որտեղ կարելի է գումար խնայել, բայց միաժամանակ լավ հանգստանալ: Անգամ եթե այցելեք այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսին է Անգկոր Վատը,միևնույնն է, հազիվ թե օրը 20 դոլարից ավելի ծախսեք այս երկրում:

Կամբոջայում օրական 10-20 դոլարով կարելի է սենյակ վարձել, իսկ թանկարժեք ռեստորանում ճաշելն այստեղ կարժենա 10-12 դոլար:

Ռումինիա

Ռումինիան զբոսաշրջության համար ամենաէժան երկրներից մեկն է: Այստեղ մի քանի օրվա համար սենյակ հնարավոր է վարձել 140-150 եվրոյով, իսկ տրանսպորտի վրա ծախսել ընդամենը 1 եվրո: Ինչ վերաբերում է սնունդին, ապա Ռումինիայում 3-6 եվրոն բավարար է կուշտ ուտելու համար:

Վիետնամ

Վիետնամը մշակութային ու պատմական մեծ արժեք է ներկայացնում։ Ճանապարհորդներըսիրում են ժամանակ անցկացնել Վիետնամի լողափերում, ազգային արգելոցներում,թանգարաններում ու ռեստորաններում, որտեղ հնարավորություն կունենաք մոտիկիցծանոթանալ վիետնամական համեղ ճաշատեսակներին։ Այստեղ կարելի է սենյակ վարձել 6-10 դոլար օրավարձով, սնվել՝ 1-5 դոլարով:

Լաոս

Լաոսը Հարավարևելյան Ասիայի մեկ այլ մատչելի երկիր է։ Լաոսում ճանապարհորդելիսպարզեք, թե որտեղ են հանգրվանում ուսապայուսակով ճամփորդողները՝ այսպես կոչված«backpacker»-ները։ Հենց նրանց կողմից վարձակալվող սենյակներն են ամենամատչելին,սակայն դրանք զարմացնում են ոչ միայն իրենց ցածր գնով, այլև հարմարավետությամբ ուժամանակակից դիզայնով։ Այստեղ սենյակների օրավարձը կազմում է 9-10 դոլար:

Լաոսում կարող եք ընթրել 1-5 դոլարով, իսկ հեծանիվ վարձել՝ 9-11 դոլարով:

Թաիլանդ

Թեև Թաիլանդը զբոսաշրջիկների շրջանում հայտնի է և Ասիայի այլ երկրների համեմատ փոքր-ինչ թանկ երկիր է, այդուհանդերձ, Թաիլանդում գներն ի տարբերություն եվրոպական մի շարք երկրների, համեմատաբար էժան են: Այն հարուստ է կղզիներով ու լողափնյաառողջարաններով: Հատկապես տեսարժան են Պհուկետ կղզին, Պհի-Պհի կղզեխումբը և բուդդայական տաճարները: Թաիլանդում կարելի է սենյակ վարձել ամսական 160-320դոլարով: Չպետք է հրաժարվել նաև թաիլանդական մերսումից, որն արժե 5 դոլար մեկ ժամվա համար:

Հնդկաստան

Հնդկաստանը հայտնի է իր հրաշագեղ բնությամբ՝ ջրվեժներով, լճերով, անապատներով, տաճարներով, հնագույն քարանձավներով և այլ գեղատեսիլ վայրերով: Այցելել Հնդկաստան և չտեսնել Թաջ Մահալը, կարելի է ասել, որ դուք Հնդկաստանում չեք եղել: Իսկ Թաջ Մահալը տեսնելու համար ձեզ հարկավոր է ընդամենը 13 դոլար:

Այստեղ կարող եք սնվել ընդամենը 2 դոլարով, իսկ մեկ ամսվա համար սենյակ վարձակալելու համար դուք կարող եք հատկացնել 100-110 դոլար: Մեկ ամսվա համար տրանսպորտի վրա կծախսեք 63-79 դոլար, ինչը այլ երկրների համեմատ բավականին էժան է: Այնպես որ, ճանապարհրոդության համար Հնդկաստանը հիանալի վայր է:

Նեպալ

Նեպալում օրական 5 դոլարով կարող եք հիանալի հանգիստ կազմակերպել:

Բուլղարիա

Ամառային հանգստի ամենամատչելի երկրների թվում է նաև Բուլղարիան։ Բուլղարիայիսևծովյան հանգստավայրերն ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկների են գրավումաշխարհի տարբեր ծայրերից։

Բուլղարիայում ռեստորանում ճաշելու համար կծախսեք 15 եվրո, իսկ այլ սրճարաններում՝ միջինը 5 եվրո: Այստեղ 5-50 դոլարով կարող եք սենյակ վարձել, իսկ տաքսիով երթևեկելուհամար ձեզանից կպահանջվի 0,4-0,5 եվրո մեկ կմ-ի համար:

Չինաստան

Չինաստանի գյուղական բնությունը կզարմացնի Ձեզ իր անառիկ գեղեցկությամբ։ Այստեղմեկանգամյա սնունդը 1-4 դոլար արժե, իսկ քաղաքային փոխադրամիջոցներով երթևեկելուվրա 1 դոլարից էլ քիչ գումար կծախսեք։ Բնակարանավարձն այստեղ նույնպես հարմար էմիջին խավի մարդկանց համար։ Այստեղ հնարավոր է կարգին սենյակ վարձել 20-25դոլարով։

Աղբյուրը՝ Slaq.am

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes