Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Կայացել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

SOCIETY

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում օգոստոսի 10-ին կայացել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:

Օրակարգային առաջին հարցով հավանություն է տրվել «ՀՀ էկոնոմիկայի  նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի  կողմից ոչ պարենային ապրանքների և ծառայու թյունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին, որով, մասնավորապես, հաստատվում են ստուգաթերթեր հետևյալ բնագավառների համար. ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) շահագործման նվազագույն պահանջների ստուգման, խաղալիքների անվտանգության ստուգման, ավտոմոբիլային և ավիացիոն բենզինի, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքի, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի և մազութի ստուգման, քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պա հանջների ստուգման և չափումների միասնականության ապահովման ստուգման:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում հավանության է արժանացել «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով հաստատվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը:

Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ ոչ պարենային ապրանքների արտադրության և շրջանառության փուլում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ռիսկը գնահատվում է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարով, որի առավելագույն միավորը 150 է (ընդհանուր ռիսկ):

Օրակարգային հաջորդ հարցով խորհուրդը հավանություն է տվել «ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի N 1063-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Նախագծով մասնավորապես սահմանվում է, որ  այսուհետ խորհրդին իրավասություն կվերապահվի հավանություն տալ նաև տեսչական մարմնի հաստիքացուցակին,  քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին և տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը:

Սահմանվում է նաև, որ տեսչական մարմնի ղեկավարը վարչապետի նշանակմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած տեղակալների թեկնածությունը, օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության:

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: Կարևորելով տեսչական բարեփոխումների իրականացումը՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել գործընթացը:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe