Ռուս զինվորականը Տաջիկստանում դանակով հարձակվել է տաքսու վարորդի վրա
INTERNATIONAL NEWSՏաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ ռազմաբազայի զինծառայողը դանակով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել Կուրգի-տյուբե քաղաքի 24-ամյա բնակիչ Տոիր Սուլթոնովին:
Մոտերքով անցնող վարորդները տուժածին հասցրել են շրջանային հիվանդանոց, ինչպես նաեւ բռնել են ռուս զինվորականին: Տուժածի վիճակը գնահատվում է որպես ծանր:
Զինծառայող Դմիտրի Տոլստոյի հանդեպ քրեական գործ է հարուցվել Տաջիկստանի ՔՕ-ի 110 հոդվածով («Առողջությանը դիտավորյալ ծանր վնասվածք հասցնելը»):
Օգոստոսի սկզբին Տաջիկստանում դատ է սկսվել երկու ռուս զինվորականի նկատմամվ, որոնք դաժան հաշվեհարդար էին տեսել տաքսու վարորդ Ռահիմջոն Թեշաբոեւի նկատմամբ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



