ԱՄՆ-ում դատարանը մերժել է ԻՊ-ին քարոզչության հարթակ տրամադրելու գործով Twitter-ի դեմ հայցը
INTERNATIONAL NEWSՍան Ֆրանցիսկոյի դատարանը մերժել է Twitter սոցցանցի դեմ հայցը, որով ընկերությանը մեղադրում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քարոզչության համար հարթակ տրամադրելու մեջ, փոխանցում է RNS-ը:
Հայցը ներկայացրել էր ԱՄՆ քաղաքացի Թամարա Ֆիլդսը, որի ամուսինը զոհվել էր Հորդանանում ոստիկանների պատրաստության կենտրոնի վրա գրոհայինների հարձակումից: Հայցվորը հայտարարել էր, որ ծառայությունը ԻՊ գրոհայիններին հարթակ է տրամադրում քարոզչության եւ գրոհայինների հավաքագրման համար:
«Առանց Twitter-ի ԻՊ-ը չէր կարողանա մի քանի տարում աճել եւ դառնալ աշխարհում ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորումը»,- ասված է Ֆիլդսի հայցում:
Դատարանը մերժել է նրա բողոքը՝ հայտնելով, որ Twitter-ը պատասխանատվություն չի կրում սոցցանցերում գրոհայինների հայտնած մտքերի համար:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



