Ու՞մ հետ է հանդիպում Քենդալ Ջենները
PHOTOԸստ վերջին լուրերի՝ Քենդալ Ջենները հանդիպում է ռեփեր A$AP Rocky-ի հետ:
Ռեալիթի շոուի աստղ և մոդել Քենդալը նախկինում հանդիպում էր բասկետբոլիստ Ջորդան Կլարքսոնի հետ, սակայն նրանց սիրավեպը կարծես թե ավարտվել է և արդեն վաղուց անցյալում է:
Քիմ Քարդաշյանի քույրն արդեն նոր ընկեր ունի, որն էլ 27-ամյա A$AP Rock-ն է, ում իրական անունը Ռաքիմ Մայերս է:

Լուրերը այս զույգի ձևավորման մասին տարածվել էին դեռ փետրվար ամսին, երբ ռեփերը Քենդալի հետ լանչի էր գնացել Նյու Յորքում:

Իսկ վերջերս Քիմի քրոջը տեսել են A$AP-ի համերգի ժամանակ, իսկ ռեփերն էլ իր հերթին Քենդալի հետ այցելել է Քայլի 19-ամյակի երեկույթը:

Զույգին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել է Us Weekly-ին, որ նրանց մոտ ամեն ինչ լուրջ է:


Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



