15 խորհուրդներ մեքենա ունեցողների համար
PHOTOԱյսօր Past.am-ը Ձեզ կներկայացնի փորձառու վարորդների խորհուրդներ, որոնց հետևելով դուք ավելի լավ կպահեք ձեր մեքենան և ոչ մի խոչընդոտի չեք հանդիպի:
-
Երեխաների հետ ճանապարհորդելիս
Լոգանքի պարագաների փոքրիկ պահոցի մեջ կարող եք տեղադրել ձեր երեխաների իրերը:
-
Ինչպես զովացնել մեքենան
Ամբողջությամբ բացեք դիմացի պատուհանները, ապա մի քանի անգամ բացեք և փակեք հակառակ կողմի դուռը: Այսպես դուք կազատվեք մեքենայի տաք օդից:
-
Ազատվեք փոքրիկ քերծվածքներից
Եղունգների անգույն լաքը կարող եք զգուշությամբ 2-3 շերտով քսել փոքրիկ քերծվածքների վրա՝ այդպես ժամանակավորապես անտեսանելի դարձնելով քերծվածքները:
-
Եթե վախենում եք, որ մեքենան վերանորոգող վարպետը ձեզ կխաբի, ապա նրան հարցեր տվեք ձեր մեքենայի այն մասերից, որոնք հաստատ գիտեք, որ սարքի են:
-
Ինչպես ազատվել մեքենայի վրայի հին կպչուն պիտակներից
Թերթը թրջեք տաք ջրում և 10 րոպե պահեք այդ պիտակների վրա:
-
Ի՞նչ անել, եթե կողպեքը սառել է
Ձեռքերի հակաբակտերիալ քսուքով դուք կարող եք հեշտությամբ հալեցնել կողպեքը: Ուղղակի քսուքը մի փոքր քսեք կողպեքի վրա այնպես, որ այն անցնի նաև անցքի մեջ: Կարող եք քսել նաև բանալու վրա: Քսուքի մեջ պարունակվող սպիրտը հեշտությամբ կհալեցնի կողպեքի սառույցը:
-
Հեշտ ձև՝ ձեր անձեռոցիկները պահելու համար
Կափարիչով սուրճի բաժակը հրաշալի կլինի ձեր անձեռոցիկները, ինչպես նաև թաշկինակը պահելու համար:
-
Հեռախոսը ամրացնելու հեշտ միջոց
-
Մաքուր պահեք ձեր մեքենան
Սննդի փոքրիկ կոնտեյները կարող եք օգտագործել որպես ձեր մեքենայի աղբարկղ:
-
Նրանց համար, ովքեր դեռ դժվարանում են կայանել մեքենան
Եթե նոր եք վարորդական իրավունք ստացել և կայանվելը ձեզ բավականին դժվար է թվում, ապա կարող եք ձեր ավտոտնակում կախել թենիսի գնդակ կամ ինչ-որ վառ գույնի խաղալիք, որը ձեզ կօգնի ավելի լավ ընկալել տարածությունը և չգնալ ավելին, քան պետք էր:
-
Մաքրեք ձեր մեքենայի լուսարձակները:
Երևի չգիտեիք, բայց սովորական ատամի մածուկը կարող է հրաշքներ գործել: Այն կարող է փայլեցնել ձեր մեքենայի լուսարձակները:
-
Վրձինով մաքրեք մեքենայում դժվար հասանելի տեղերը:
-
Եթե նեղ ավտոտնակ ունեք և ձեր մեքենայի դռները հաճախ են դիպչում պատերին, ապա կարող եք պատին փափուկ խողովակ ամրացնել և խուսափել ավելորդ քերծվածքներից: