Հնդիկ մարզիկին տուգանել են առյուծի հետ սելֆիի համար
INTERNATIONAL NEWSՀնդիկ կրիկետիստ Ռավինդրա Ջադեդային տուգանել են սաֆարի պարկում առյուծի հետ սելֆի անելու համար: Լուսանկարը նա Instagram-ում հրապարակել էր մեկ շաբաթ առաջ:
Հաղորդվում է, որ Ջադեդան սաֆարի պարկում այցելության կանոնների կոպիտ խախտում է թույլ տվել: Այցելուներին արգելվում է լքել մեքենան, քանի որ նրանք տեղաշարժվում են տարածքով, որտեղ անարգել շրջում են վայրի կենդանիները:
Լուսանկարին կից մարզիկը գրել էր. «Եղի՛ր համարձակ, եղի՛ր ուժեղ» եւ հրապարակել այն #idontcare (ինձ համար միեւնույնն է) հեշթեգով:
Սաֆարի պարկի ղեկավարությունը չի կարաողացել կապվել մարզիկի հետ, այդ պատճառով մոտ 300 դոլար տուգանքը վճարել է նրա խորթ հայրը, որը նաեւ Ջադեդայի անունից գրավոր բացատրություն է տվել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



