Քանյե Ուեսթը գերազանցել է Մայքլ Ջեքսոնի ռեկորդը՝ 40-րդ անգամ հայտնվելով Billboard 100-ի թոփ տասնյակում
PHOTOԱշխարհում կա Մեսսի, կա Ռոնալդու, բայց դե բոլորից զիլը Քանյե Ուեսթն է:
Ռեփերը գերազանցել է Մայքլ Ջեքսոնի ռեկորդը՝ 40-րդ անգամ հայտնվելով Billboard 100-ի թոփ տասնյակում: Ռեփեր ScHoolboy Q The Part-ի հետ Քանյե Ուեսթի կատարումը 2 ամսում գրեթե 50 մլն դիտում է հավաքել:
Լավագույն տասնյակի առաջին հորիզոնականում է Էլվիս Փրեսլին, որը թոփ-40-ում ունեցել 80 հիթ:
Նրան հաջորդում է Լիլ Ուեյնը՝ 69, երրորդ տեղում է Էլթոն Ջոնը՝ 57:
Այնուհետեւ
Դրեյք՝ 53
Սթիվի Ուոնդեր՝ 46
Ջեյ Զի՝ 45
Ջեյմս Բրաուն՝ 44
Քրիս Բրաուն՝ 42
Մարվին Գեյ՝ 41
Քանյե Ուեսթ՝ 40
Մայքլ Ջեքսոն՝ 39
Ի դեպ, 2013-ին Քանյեն, ի դեպ, ասել էր. «Ես հասել եմ այն բարձունքին, որը Մայքլ Ջեքսոնը չկարողացավ նվաճել: Ես նկատի ունեմ իմ աճը որպես արտիստ, որպես ստեղծագործող անհատականություն: Ես հասել եմ առաստաղին, կկոտրեմ այն եւ առաջ կշարժվեմ»:
Աղբյուրը՝ Daily Mail