Հայ հայտնիների ամառային հանգիստը` լուսանկարներով
PHOTOLife.tert.am-ը գրում է.
Ամառին արձակուրդները մոտենում են իրենց տրամաբանական ավարտին: Այս ընթացքում, ոմանք հասցրեցին վայելել իրենց ծովափնյա հանգիստը, իսկ ոմանք էլ ստիպված կլինեն ևս մեկ տարի սպասել, որպեսզի զգան ծովի, ավազի և արևի ջերմությունը:
Tert.am Life-ը շարունակում է հետևել հայտնի մարդկանց սոցիալական էջերին և պարբերաբար ընթերցողներին ներկայացնել նրանց գրառումներն ու լուսանկարները: Այս անգամ առանձնացրել ենք հանգստի վայրից հրապարակված լուսանկարներ, որոնք Instagram-ում տեղադրել են են հայ հայտնիները:
Վերջերս ձեզ ներկայացրեցինք հեռուսատահաղորդավար Արտակ Վարդանյանի հանգստի լուսանկարները՝ Բարսելոնայից և գրառումը, որում Արտակն ասում էր, որ պատրաստվում է շրջել ողջ Եվրոպայով մեկ: Խոսքը գործ է: Արտակն այսօր լուսանկար է հրապարակել Գերմանիայից: Լուսանկարը՝ ստորև:
Նազենի Հովհաննիսյանը կրկին ճանապարհորդում է: Հաղորդավարուհին այժմ գտնվում է Սիցիլիայում և հրապարակել է հերթական լուսանկարը՝ այս անգամ սև կատվի հետ:
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նախընտրել է ծովային հանգիստը: Երգչուհին այժմ գտնվում է Բուլղարիայում։
Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը Կրետե կղզում է: Գեղեցկուհին պարբերաբար լուսանկարներ է հրապարակում դստեր և ամուսնու մասնակցությամբ: Այս անգամ Լուսինեն ինքնանկար է տեղադրել ծովափից:
Դերասանուհի Մարջան Ավետիսյանը ԱՄՆ-ում է: Վերջինս նահանգներ է մեկնել «Ֆուլ հաուս» նախագծի շրջանակներում՝ աշխատանքային շրջագայության նպատակով, սակայն ծովափը վայելելու ժամանակ այնուամենայնիվ գտել է:
Միացիալ նահանգներում է նաև երգիչ Գրիգոր Կյոկչյանը: Նա լուսանկար է հրապարակել մի գեղեցկուհու հետ, որը ներկայացնում ենք ստորև:
Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանն այս օրերին կնոջ հետ վայելում է կապուտակ Սևանը:
Երգիչ Հայկոն ևս որոշել է հանգիստն անցկացնել հայրենիքում: Երգիչը լուսանկար է հրապարակել որդու հետ՝ նշելով, որ գտնվում են Ծաղկաձորում:
Նյութը՝ Անահիտ Կասամանյանի