Yerevan, 08.July.2026,
00
:
00
BREAKING


Կատարյալ զույգերն ըստ կենդանակերպի նշանի

LIFE

Ջրհոս

Ջրհոսներին անհրաժեշտ է անընդմեջ մտավոր աշխատանք, այլապես սկսում են ձանձրանալ: Նրանք շատ անկախ են, իսկ ուժերը վերականգնելու համար իրենց բավարար ժամանակ է անհրաժեշտ: Սա բավականին մարդամոտ և մարդասեր լինելու նշան է, որի ներկայացուցիչները սիրում են և միշտ պատրաստ են օգնել ուրիշներին: Ջրհոսները հեռատես են և խելամիտ, օժտված են ռազմավարական մտածողությամբ: Իրենց կողքին պետք է լինի այն մեկը, ով կխթանի իրենց մտավոր աշխատանքը և հետաքրքիր զրուցակից կլինի: Ջրհոսները փնտրում են ազնիվ, մարդամոտ, ստեղծագործ զուգընկեր:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Երկվորյակներ և Կշեռքներ
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Առյուծ, Ձկներ

Ձկներ

Այս նշանի տակ ծնված բոլոր մարդիկ շատ ստեղծարար են և զգայուն: Նրանք կարեկցող են և լավ ինտուիցիա ունեն: Շատ ընկերասեր են և սիրում են նոր ծանոթություններ: Հաճախ պատրաստ են հասնել օգնության՝ առանց ինչ-որ բան ակնկալելու: Հարաբերություններում նրանց խորը էմոցիոնալ կապ է անհրաժեշտ: Հավատարիմ և հոգատար են և ակնկալում են փոխադարձ հարգանք ու բարություն:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Խեցգետին, Կարիճ
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Կույս

Խոյ

Ռազմատենչ Խոյը չի վախենում որևէ խոչընդոտներից և արգելքներից: Նրանք սովոր են սկզբում գործել, իսկ հետո արդեն մտածել և ընտրություն անել: Էությամբ կրքոտ, ինքնավստահ և նպատակասլաց Խոյերը պատրաստ են ցույց տալ իրենց քաջությունը ցանկացած պահի: Նրանց անընդհատ մրցակցություն և արագություն է անհրաժեշտ: Հարաբերություններում փնտրում են անմիջականություն և բուռն զգացողություններ, փոխարենը պատրաստ են քնքշութուն և սեր պարգևել սիրելիին: Խոյերին անհրաժեշտ է իրենց նման կրքոտ զուգընկեր:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Առյուծ, Աղեղնավոր
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Կշեռք

Ցուլ

Այս մարդիկ հավասարակշռված, պրակտիկ և  հուսալի են, որոնք չեն սիրում ճանապարհի կեսից թողնել սկսած գործը: Նրանց մի փոքր համառ կարող են լինել, սակայն ունակ են լսել ուրիշներին: Ցուլերը հարաբերություններում հավատարիմ են, ռոմանտիկ և զգայուն: Փնտրում են ազնիվ, վստահելի և համբերատար զուգընկերոջը, որը կգնահատի իրենց աշխատասիրությունն ու վստահելիությունը: Ցուլերը սակավախոս են, սակայն մեծ սիրտ ունեն: Նրանց անհրաժեշտ է այնպիսի մարդ, որը միշտ իրենց կողքին կլինի՝ անկախ ամենից:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Կույս, Այծեղջյուր
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Կարիճ

Երկվորյակներ

Շատ անկանխատեսելի և բարդ նշան է, որովհետև երբեք չգիտես՝ նրանց բազմակողմանի անձի որ մասը կարտահայտվի այս կամ այն ժամանակ: Երվորյակները մարդամոտ և ընկերասեր նշան են համարվում՝ թեև երբեմն կարող են մոլորվել սեփական մտքերի մեջ, ինչի պատճառով էլ ժամանակ առ ժամանակ շատ լուրջ և փակ են դառնում: Հարաբերություններում փնտրում են կիրք և զգացմունքներ: Իրենց անհրաժեշտ է ոգեշնչող անձնավորություն:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Կշեռք, Ջրհոս
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Աղեղնավոր

Խեցգետին

Խեցգետինները կարող են բարդ թվալ, սակայն ամուր վահանի տակ թաքցնում են հարուստ ներաշխարհը: Զգայուն են, ազդակային, կրեատիվ, օժտված են վառ երևակայությամբ: Էությամբ շատ հոգատար են և միշտ հոգ են տանում իրենց ընկերների և մտերիմների մասին: Հավատարիմ են և նույնն էլ պահանջում են զուգընկերոջից: Իրենց անհրաժեշտ է համբերատար և հոգատար անձնավորություն:

Լավագույն ընդհանում համատեղելիությունը՝ Կարիճ, Ձկներ
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Այծեղջյուր

Առյուծ

Առյուծները էությամբ առաջնորդներ են, որոնք սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Նրանք պատրաստակամ են, ընկերասեր, կենսուրախ, կրքոտ և նպատակին հասնելու համար իրենց ոչինչ չի կարող խանգարել: Այս մարդիկ շատ պարզ են և ճշտախոս: Նրանց հարկավոր է իրենց նման հավակնոտ զուգընկեր, որն օժտված է հումորի զգացումով և լավատեսությամբ է նայում կյանքին:

Լավագույն ընդհանուր համատեղելիություն՝ Խոյ, Աղեղնավոր
Լավագույն համատեղելիություն հարաբերություններում՝ Ջրհոս

Կույս

Կույսերը բնությունից աշխատասեր են ու պրակտիկ, հակված են մանրակրկիտ վերլուծել իրադարձությունները և մանրամասները: Նրանք սովոր են շատ մտածել և մանրամասն վերլուծել սեփական խնդիրները և դրանց լուծումները: Հարաբերություններում հավատարիմ են: Նրանց անհրաժեշտ է իմանալ, որ իրենք կարևոր են զուգընկերոջ համար: Կույսերը չեն արտահայտում իրենց զգացմունքները, սակայն ունակ են սիրել ամբողջ հոգով:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Ցուլ, Այծեղջյուր
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Ձկներ, Կշեռք

Կշեռք

Հայտնի են իրենց մարդասիրությամբ և խաղաղությամբ: Ատում են միայնությունը, սիրում են բովանդակալից շփումը, պաշտում են արվեստն ու գեղեցիկը: Չեն ընդունում անարդարությունն ու անհավասարությունը, այդ պատճառով էլ միշտ պաշտպանում են նրանց, ում նվաստացնում են և ոտնահարում  իրավունքները: Նրանց անհրաժեշտ է իրենց  նման խաղաղասեր և մարդամոտ զուգընկեր:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Երկվորրյակներ, Ջրհոս
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Խոյ

Կարիճ

Կարիճները լավ և հուսալի ընկերներ են, թեև փոքր-ինչ խորհրդավոր են թվում, քանի որ հակված չեն իրենց զգացմունքներն արտահայտելու: Նրանց համբերատար զուգընկեր է հարկավոր, որորհետև Կարիճին ժամանակ է պետք՝ սիրելիին վստահելու համար: Կարիճները փնտրում են ազնիվ և խելացի զուգընկերոջը, որի հետ պատրաստ կլինեն կիսել իրենց բոլոր գաղտնիքները:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Խեցգետին, Ձկներ
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Ցուլ

Աղեղնավոր

Ազատասեր Աղեղնավորները չեն սիրում, երբ իրենց ասում են՝ ինչ է պետք անել: Նրանք հետաքրքրասեր են, սիրում են շրջագայել, անընդհատ շարժման և կյանքի իմաստը բացահայտելու որոնումների մեջ լինել: Հակված են փիլիսոփայելու և ինքնարտահայտվելու մեծ վարպետներ են: Բավականին ուրախ մարդիկ են, և նրանց անհրաժեշտ է նույնքան ուրախ, անհոգ զուգընկեր:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Խոյ, Առյուծ
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Երկվորյակներ

Այծեղջյուր

Այծեղջյուրները աշխատասեր և նպատակասլաց մարդիկ են: Նրանք լուրջ են  և պատասխանատու, հավատարիմ են աշխատանքային կարգապահությանը և կարիերայում հաճախ են հասնում հաջողությունների։ Համառ են և անկախ, ատում են, երբ իրենց ասում են՝ ինչ է պետք անել: Չեն արտահայտում իրենց զգացմունքները, սակայն հավատարիմ են և մեծահոգի: Այծեղջյուրներին անհրաժեշտ է ազնիվ, զգայուն զուգընկեր, որը զգուշորեն կհարթի իրենց կամակորությունն ու համառությունը:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Ցուլ, Կույս
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Խեցգետին

 Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds