Ախալքալաքի Վաչիան գյուղում հայ ընտանիքի 4 անդամների սպանությունը միայնակ չի իրագործվել.«Ժողովուրդ»
SOCIETY«Ինչպես հայտնի է՝ այս տարվա հուլիսի 11-ին Ախալքալաքի Վաչիան գյուղում սպանվել էին հայ ընտանիքի 4 անդամներ։ Սպանվածները Քաչոտյանների ընտանիքի անդամներն էին՝ ընտանիքի 37-ամյա մայրը, 16 և 18– ամյա դուստրերը ու 5-ամյա որդին։ Սպանության հենց նույն օրը ձերբակալվել էր զոհերի 24-ամյա համագյուղացին՝ Նոդար Ակոպովը։ Նա հայտնել էր, թե հանցագործության դրդապատճառը եղել է գումար գողանալը։ Ավելին՝ վերջինս նաև ասել էր, թե ինքը մենակ է եղել։ Ինչևէ, այս սահմռկեցուցիչ սպանությունից անցել է մեկ ամիս, և մեր տեղեկություններով՝ Ախլքալաքի իրավապահները քննության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ Ակոպովը սպանությունը միայնակ չի իրագործել։ Այժմ նրանք փորձում են պարզել մարդասպանի հանցակցին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



