Լեդի Դիի նախկին թիկնապահը սենսացիոն հայտարարություն է արել
LIFEԱրքայադուստր Դիանային կարելի էր փրկել, այդպիսի սենսացիոն խոստովանություն է արել նրա նախկին թիկնապահ Քեն Ուորֆը:
Նրա խոսքով` լեդի Դիի թիկնապահները կարող էին նրան թույլ չտալ նստել այն ավտոմեքենան, որով նա վթարի է ենթարկվել, սակայն ինչ-որ պատճառներով դա չեն արել, հայտնում է The Express-ը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Ուորֆը, ով աշխատել է Դիանայի մոտ 1993 թվականից, պատմել է, որ այդ մեքենայի վարորդը գտնվել է ուժեղ հարբած վիճակում: Թիկնապահները դա տեսել են և պարտավոր են եղել կանխել ուղևորությունը, ինչը արդյունքում ավարտվել է ողբերգությամբ:
Հիշեցնենք, որ արքայադուստր Դիանան զոհվել է 1997 թվականին Փարիզում ՃՏՊ-ի հետևանքով:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



