ԵԱՏՄ-ի կառավարությունների ղեկավարները ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել ընթրիքի սեղանի շուրջ
INTERNATIONAL NEWSԵվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները ոչ պաշտոնական ընթրիք են անցկացրել Միջկառավարական խորհրդի օգոստոսի 12-ի նիստից առաջ:
«Հանդիպմանը քննարկվել է համաշխարհային տնտեսության, ԵԱՏՄ-ի երկրների տնտեսությունների վիճակը, ինտեգրացիոն փոխգործակցության բարելավման հարցերը եւ առաջիկա նիստի օրակարգը»,- հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:
Հանդիպմանը մասնակցել են ՌԴ վարչապետը, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարներ Անդրեյ Կոբյակովը, Քարիմ Մասիմովը, Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



