Թրամփը սխալ է համարել ԱՄՆ-ի ներխուժումն Իրաք
INTERNATIONAL NEWSՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Միացյալ Նահանգները սխալ է գործել՝ նեխուժելով Իրաք:
«Մենք չպետք է ներխուժեինք Իրաք: Բայց եթե արդեն հայտնվել էինք այնտեղ, չէր կարելի նրան թողնել այն վիճակում, որում մենք դա արեցինք»,- հեռախոսով ասել է նա Fox News Channel հեռուստաալիքի «Օ՛Ռայլի Ֆակտոր» ծրագրի եթերում:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նախագահական ընտրարշավում իր մրցակցուհի Հիլարի Քլինթոնը «աղետ են դարձել երկրի համար»:
Թրամփը, արծարծելով էլեկտրոնային նամակագրության հետ կապված սկանդալի թեման, նշել է, որ եթե դա լիներ որեւէ մեկ ուրիշը, այլ ոչ թե Հիլարի Քլինթոնը, ապա մեր երկրում նրան վաղուց բանտ նստեցրած կլինեին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



