Ուկրաինացի երգչուհին Լոս Անջելեսում ամուսնացել է լողազգեստով
PHOTOՈւկրաինական Nikita խմբի նախկին անդամ Յուլյա Բրիչկովսկայան անսովոր խնջույք է կազմակերպել Լոս Անջելեսի լողափին։ Յուլյան ամուսնացել է։ Երգչուհին օվկիանոսի ափին անսովոր հարսանեկան արարողություն է կազմակերպել։

Ուկրաինուհին իր Instagram–ում հրապարակել է հարսանեկան լուսանկարներ, որոնցում նրա հագին միայն հարսի քողն է ու բաց բիկինի։

Որոշ լուսանկարներում նրա հագին կարճ սպիտակ զգեստ է։ Սակայն շոգ կլիման, ըստ երեւույթին, իրենն ասել է, եւ երգչուհին հանել է այն՝ շարունակելով հարսանիքը միայն լողազգեստով։

Մասնավոր երեկույթին ներկա էին միայն նորապսակների հարազատներն ու մտերիմ ընկերները։

Երգչուհի եւ մոդել Յուլյա Բրիչկովսկայի ամուսինը լուսանկարիչ Իգոր Նագորնովն է, որն ապրում եւ աշխատում է Լոս Անջելեսում։
Աղբյուրը՝ Dni
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



