Բրիտանիան պլանավորում Է «ճպուռ-անօդաչուներ» օգտագործել հետախուզության համար
INTERNATIONAL NEWSՄիացյալ Թագավորության բանակը պլանավորում Է սպառազինությունը համալրել փոքրաչափ անօդաչու թռչող ապարատներով, որոնց նախատիպ են դարձել ճպուռները, սարքերը կօգտագործվեն հետախուզության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Telegraph հրատարակությանը:
Թերթի տվյալներով՝ Օքսֆորդի Animal Dynamics ընկերության մշակած ապարատները կարող են տեղավորվել ափի մեջ, ինչպես նաեւ զարգացնել ժամում մինչեւ 72 կիլոմետր արագություն:
Միկրոֆոններով եւ տեսախցիկներով հանդերձված սարքերն օդում մնում են թիակների շարժման շնորհիվ, որը հիշեցնում Է ճպուռի թեւերի տատանումները: Փոքրաչափ անօդաչուները կօգտագործվեն քաղաքային միջավայրի պայմաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



