Իրաքում ոչնչացվել է նավթային գործարքների համար պատասխանատու ԻՊ առաջնորդը
INTERNATIONAL NEWSԻրաքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը, որը պատասխանատու էր նավթային գործարքների համար։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ էդրիան Ռանքին Հելոուեյին։
Սամի Ջասիմ ալ Ջաբուրին, որը հայտնի էր որպես Հաջի Համադ, իր օգնականների սպանվել էր Իրաքի քրդերի եւ ԱՄՆ հատուկ ջոկատայինների համատեղ գործողության ժամանակ։ Գրոհայիններին սպանել էին օգոստոսի 11-ին Էլ Կաիմ քաղաքի մոտակայքում։
ԻՊ զավթած տարածքներում նավթից եւ գազից ստացված եկամուտները կազմում էին գրոհայինների դրամական եկամուտների կեսը։ 2015–ին իսլամիստների եկամուտները կրճատվել էին մեկ երրորդով՝ կազմելով օրական 21 հազար բարել։ Դա պայմանավորված է ԻՊ հսկողության տակ գտնվող տարածքների կրճատմամբ, հայտնում է Lenta–ն։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



