Թաիլանդի 6 նահանգներում 14 պայթյուն է գրանցվել
INTERNATIONAL NEWSԹաիլանդի ոստիկանությունը հայտնել է, որ երկրի 6 նահանգներում 14 պայթյուն է գրանցվել։ Հարձակման հետեւանքով զոհվել է 4 մարդ, առնվազն 27-ը վիրավորվել են։ Հարվածի տակ են հայտնվել այնպիսի խոշոր տուրիստական կենտրոններ, ինչպիսիք են Փհուքեթը, Հուահինը, ինչպես նաեւ Թրանգ, Սուրաթհանի, Փհանգնգա, Չումփհոն նահանգները։
Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Հուահին կուրորտային քաղաքում, որտեղ զոհվել է 2 մարդ, ավելի քան 20–ը վիրավորվել են, այդ թվում՝ 10 օտարերկրյա զբոսաշրջիկ։ Քաղաքի տարածքում ուժայինները մի քանի չպայթած սարք են հայտնաբերել։
Փհուքեթ կղզում օգոստոսի 12-ին երեք պայթյուն է հնչել։ Դրանցից մեկը՝ ոստիկանության շենքի մոտ, երկրորդը՝ լողափի գոտուց ոչ հեռու, իսկ երրորդը՝ Coconut Village հյուրանոցի մոտ։ Եվս 2 պայթուցիկ վնասազերծել են սակրավորները։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



