Դի Կապրիոյի նախկին ընկերուհի մոդել Բար Ռաֆայելին աղջիկ է ունեցել
PHOTOԱնցյալ տարի Դի Կապրիոյի նախկին ընկերուհին՝ սուպերմոդել Բար Ռաֆայելին ամուսնացել էր իսրայելցի գործարար Ադի Էզրի հետ։ Իսկ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ռաֆայելին եւ Էզրան երեխա են ունեցել։

Haaretz–ի փոխանցմամբ՝ մոդելն ու բիզնեսմենը դուստր են ունեցել, որին անվանել են Լիվ։

Ռաֆայելին ծննդաբերել է Թել Ավիվի «Իխիլով» հիվանդանոցում, ուր ինքնուրույն ժամանել էր ծննդաբերությունից մի քանի ժամ առաջ։ Մոդելն ու դուստրն իրենց լավ են զգում։

Բար Ռաֆայելին եւ Ադի Էզրան ծանոթացել էին 4 տարի առաջ։ Գործարարին է պատկանում պարենամթերքի ներկրման իսրայելական ամենախոշոր ընկերությունը՝ Neto ME Holdings Ltd–ը։


1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



