Քաղաքական գործիչների զավակները, որոնց բռնացրել են թմրանյութեր օգտագործելիս
PHOTOWnews.am-ը գրում է.
Բարաք Օբամայի ավագ դուստր Մալիային օրերս բռնացրին մարիխունա ծխելիս։ ԱՄՆ նախագահն ինքը երբեք չի թաքցրել, որ երիտասարդ տարիքում մարիխուանա է ծխել։
Լրատվամիջոցների կողմից հարապարակված Չիկագոյի Իլինոիս նահանգում տեղի ունեցած Lollapalooza երաժշտական մրցանակաբաշխությունից տեսանյութում երեւում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահի դուստրը մարիխուանա ծխում։
Wnews.am-ը ներկայացնում է ամերիկյան քաղաքական գործիչների եւս 5 զավակների, ովքեր ԶԼՄ-ների ուշադրությունն են գրավել թմրանյութեր օգտագործելով։
Նյու Յորքի քաղաքապետի դուստր Կյարան 2013թ. խոստովանել է, որ դեպրեսիան փորձել է հաղթահարել թմրանյութերով։ Youtube-ում տեղադրած իր տեսանյութում նա պատմել է, որ հասունացման տարիքում վատ տրամադրությունը հաղթահարել է թմրանյութերով եւ ալկոհոլով։ Այդ իրավիճակից նա կարողացել է դուրս գալ բժիշկների միջամտությամբ, ինչպես նաեւ ներգրավվելով հոր նախընտիական արշավի մեջ։
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի դուստրն ու որդին եւս թմրանյութեր են օգտագործել։ 2009թ. New York Post-ի խմբագրություն է դիմել մի ամերիկացի, ով առաջարկել է երկու մլն դոլարով գնել Բայդենի կրտսեր դստեր մասնակցությամբ տեսանյութ, որում նա սպիտակ գույնի փոշի, ենթադրաբար կոկաին է օգտագործում։ Հինգ տարի անց պարզվեց, որ կոկաինի սիրահար է նաեւ Բայդենի որդին։
2009թ. ճանապարհային ոստիկանությունը ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորի որդուն բռնացրեց թմրանյութեր օգտագործելիս։
Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Պեյլինի որդին 2004թ. թմրանյութերի ազդեցության տակ երեկույթին վիճել է հյուրերից մեկի հետ, ով վիրավորել է իր քրոջը։
ծ