Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Գերմանացի դիվանագետը Ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի մեղսակցության գիտակցում է համարում

INTERNATIONAL NEWS

Մոսկվայի հայ համայնքի պատվիրակությունը Մոսկվայում Գերմանիայի դեսպանությունում հանդիպում է ունեցել ՌԴ-ում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեաս Մայտցների հետ: Հանդիպմանը մասնակցել են Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ Յուրի Նավոյանը, Էդիկ Դանիելյանը և Ռոբերտ Աբաղյանը: Հանդիպմանը ներկա է գտնվել  նաև դեսպանության քաղաքական բաժնի խորհրդական Ուտե Կատչ-Էգլին:

Հայ համայնքի ներկայացուցիչները դեսպանություն են այցելել ի նշան երախտագիտության Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար: Պատվիրակության անունից Յուրի Նավոյանը Բունդեսթագի բանաձևը գնահատել է իբրև ցեղասպանության հանցագործության և ժխտողականության դեմ պայքարի կարևոր քայլ, միաժամանակ ընդգծելով, որ Գերմանիայի կողմից Հայերի ցեղասպանության ճանաչման առանձնահատկությունն այն է, որ այդ երկիրը Առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակիցն էր: Այս քայլով Գերմանիան դրական օրինակ է հանդիսանում Թուրքիայի համար: Մյուս օրինակն էլ այն է, որ Գերմանիան ժամանակին կարողացել է վերանայել իր պատմությունը, ճանաչել է հրեաների ցեղասպանությունը և հատուցում է դրա համար:

Հայ համայնքի ներկայացուցիչները ուշադրություն են հրավիրել այն բանին, որ Բունդեսթագի բանաձևը կոչ է անում Թուրքիային առերեսվելու իր պատմությանը և այդ ճանապարհով հարաբերություններ հաստատել Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Հայ պատվիրակները անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում Ադրբերջանի ռազմատենչ քաղաքականության պայմաններում խաղաղության և կայունության պահպանման ջանքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցության գործընթացին: Այդ իմաստով հիշատակվել են նաև Գերմանիայի` իրբրև ներկայումս ԵԱՀԿ-ում նախագահող երկրի ջանքերը և այս ամռանը Գերմանիայի արտգործնախարարի այցը տարածաշրջան: Ընդգծվել է, որ այցի ժամանակ արտգործնախարար Վալտեր Շտայնմայերը հանդիպել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ինչը իրավիճակը անմիջականորեն և ամբողջությամբ պատկերացնելու հնարավորություն է տալիս:

Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեաս Մայտցները հայ համայնքի պատվիրակությանը շնորհակալություն է հայտնել այցի համար: Նա նշել է, որ Բունդեսթագի բանաձևին նախորդել են երկար ու թեժ քննարկումներ գերմանական քաղաքական կուսակցությունների միջև, ինչը ի վերջո հանգեցրել է ընդհանուր համաձայնության: Գերմանացի դիվանագետը բանաձևի ընդունումը գնահատել է իբրև Գերմանիայի մեղսակցության գիտակցում, ընդգծել, որ իր երկիրը պատմությանը բաց նայելու կողմնակից է և նույն կերպ վարվելու կոչ է անում Թուրքիային: Չպետք է տաբու լինի որևէ հարցի նկատմա մբ, իրենք խրախուսելու են Թուրքիայի հասարակությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներին, իսկ դա միայն կնպաստի ժողովուրդների հաշտությանը:

Նա ավելացրել է, որ  ԵԱՀԿ նախագահող երկիր Գերմանիան շարունակելու է ջանքեր գործադրել Մինսկի խմբի ձևաչափով բացառապես խաղաղ միջոցներով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հասնելու համար: Գերմանացի դիվանագետի խնդրանքով Յուրի Նավոյանը` որպես Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի համառուսաստանյան հանձնաժողովի համակարգող, ներկայացարել է ցեղասպանության թեմայով Ռուսաստանում իրականացվող ծրագրերը: Նա նաև անդրադարձել է ցեղասպանության հանցագործության կանխարգալմանն ուղղված այն աշխատանքներին, որը տանում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում: Այդ իմաստով և համահայկական միասնականության ապահովման համար նա ընդգծվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի պետական հանձնաժողովի գործունեության նշանակությունը: Հանդիպման ժամանակ խոսվել է նաև հայ-գերմանական հարաբերությունների,  մի շարք ծրագրերի մասին:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding