ԵԱՏՄ-ի տարածքում մուշտակների մակնշումը դառնում Է պարտադիր
INTERNATIONAL NEWSԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում հատուկ չիպերով մորթեղենի մակնշումը (RFID) օգոստոսի 12-ից դառնում Է պարտադիր:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանում մորթեղենի մակնշման ծրագիրը մեկնարկել Է ապրիլի 1-ից եւ մինչեւ օգոստոսի 12-ը դրան մասնակցությունը եղել Է կամավոր: Սակայն ԵԱՏՄ-ի բոլոր երկրներն ավարտել են բնական մորթուց արտադրանքի վրա թեթեւ արդյունաբերության ապրանքների մակնշման փորձնական ծրագրի մասին համաձայնագրի վավերացումը:
Այժմ Միության երկրներում բնական մորթուց չմակնշված հագուստի, հագուստի պարագաների եւ մորթեղենի ձեռքբերումը, պահումը, օգտագործումը, փոխադրումը եւ վաճառքն արգելվում են:
Մուշտակների մակնշումը փորձնական ծրագիր Է ԵԱՏՄ-ում ապրանքների մակնշման միասնական համակարգի ստեղծման շրջանակներում:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
Wildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase Service



