Yerevan, 30.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայտնի աստղեր, ում մտերմության մասին դուք տեղյակ չէիք

PHOTO

Անհավատալի է, բայց փաստ: Հայտնի աստղերը միմյանց հետ միայն նկարահանման հրապարակում չէ, որ շփվում են և մտերմանում: Նրանք մեզ նման գնում են սրճարան, զրուցում, ծանոթանում նոր մարդկանց հետ:

Այսօր ձեզ կներկայացնենք Հոլիվուդի ամենամտերիմ ընկերներին:

  1. Ջասթին Թիմբերլեյք և Ջիմմի Ֆալոն

Ջասթինը և Ջիմմին ծանոթացել են 2002 թվականին MTV-ի մրցանակաբաշխության ժամանակ: Այդ ժամանական Ջասթինն արդեն լքել էր N’Sync խումբը, իսկ Ջիմմին դեռ չեր սկսել վարել իր հայտնի Saturday Night Live շոուն: Սակայն ամեն ինչ սկսվեց հենց 2002 թվականի այդ հանդիպումից: Այդ ժամանակվանից ի վեր Ջասթինն ու Ջիմմին շատ անգամներ են նկարահանվել տարբեր շոուներում և ներկայացել բազմաթիվ հումորային համարներով:

  1. Բեյոնսե և Գվինեթ Փելթրոու

Իրենց ընկրերության համար Բեյոնսեն և Գվինեթը պարտական են իրենց ամուսիններին: Այն ժամանակ, երբ Ջեյ Զին և Գվինեթ Փելթրոուի արդեն նախկին ամուսին՝ Coldplay խմբի մենակատար Քրիս Մարտինը միասին մեկ ստուդիայում էին աշխատում, Բեյոնսեն և Գվինեթը շատ ժամանակ էին հասցնում միմյանց հետ անց կացնել:

Այդ ժամանակվանից ի վեր այս երկու գեղեցկուհիները կապ են պահպանում միմյանց հետ: Գվինեթի և Քրիսի բաժանման ժամանակ Բեյոնսեն այն մարդկանցից էր, որ աջակցեց Գվինեթին այդ ծանր պահին:

  1. Պենելոպե Քրուզ և Սալմա Հայեկ

Պարզվում է այս երկու դերասանուհիները միմյանց հետ ծանոթացել են մինչև հայտնի և հարուստ դառնալը: Նրանց առաջին հանդիպումը եղել է լսումների ժամանակ: Երբ Պենելոպեն պետք է լքեր իր հայրենիքը և գնար Լոս Անջելես իր կարիերան կառուցելու, Հայեկը նրա՝ Լոս Անջելեսում բնակվող միակ ծանոթն էր: Հայեկը սիրով ընդունել է Քրուզին, ծանոթացրել է քաղաքին և աջակցել շատ հարցերում:

  1. Ջուլիա Ռոբերթս և Ջորջ Քլունի


    Բավական է Ջուլիային և Ջորջին մեկ անգամ միասին տեսնեն և մամուլում սկսում են արդեն խոսել նրանց սիրավեպի մասին: Քլունին և Ռոբերթսը հին ընկերներ են, սակայն նրանք հանդիպումների ժամանակ իրենց պահում են իբրև սիրահարներ՝ գրկում միմյանց, բռնում միմյանց ձեռքերը և ծիծաղում: Նայելով այս ընկերական զույգին արդեն սկսում ես մի փոքր հավատալ այն մտքին, որ կնոջ և տղամարդու միջև չի կարող ընկերություն լինել:

  2. Ռիզ Ուիթերսփուն և Քեյթ Ուինսլեթ


    Ռիզը և Քեյթը բնավ նկարահանման հրապարակում կամ երեկույթի ժամանակ չեն ծանոթացել: Նրանք ուղղակի հարևաններ են: Իր հարցազրույցների ժամանակ Ռիզը հաճախ է պատմում իր և Քեյթի հանդիպման մասին: Ռիզն ասում է, որ նա շնորհակալ է իր ճակատագրին այն օրվա համար, երբ Քեյթը թակեց իր տան դուռն ու ասաց. «Բարև: Ես ձեր նոր հարևանն եմ: Մեր երեխաները նույն տարիքի են: Լավ կլիներ, եթե նրանք միմյանց հետ խաղային: Իմիջիայլոց, ժամը 21:00 է, իսկ ես խմելու բան չունեմ: Դու տանը գինի ունե՞ս:»

  3. Ռոբերտ Դաունի կրտսեր և Մել Գիբսոն


    Այս դերասանները ծանոթացել են նկարահանման հրապարակում 1990 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր նրանք հնարավորություն չեն ունեցել կրկին խաղալ միասին, սակայն նրանց ընկերությունը դրանից բնավ չի տուժել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M