Yerevan, 06.November.2026,
00
:
00
BREAKING

Թուրքական 32 դիվանագետներ փախուստի մեջ են

INTERNATIONAL NEWS

32 դիվանգետներ հետ են կանչվել Թուրքիա, սակայն անհայտ պատճառներով առանց թույլատրության չեն վերադարձել երկիր:

Այս մասին վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքը, Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամեդ Ջավադ Զարիֆի հետ Անկարայում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն` նշելով, որ ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված դիվանագիտական ծառայությունից հետ են կանչվել ընդհանուր թվով 208 դիվանգետներ:

Նա նաեւ անդրադարձել է Բանգլադեշում աշխատող թուրքական դիվանագետների ԱՄՆ եւ Ռուսաստան փախչելուն:

«Մենք հետ ենք կանչել երեք դիվանագետի, որոնք աշխատում էին Բանգլադեշում մեր դեսպանատանը: Նրանցից մեկը վերադարձել է եւ աշխատանքի անցել հայրենիքում, մնացած երկուսը փախել են ԱՄՆ: Մենք այդ մասին իմացել ենք վերջերս եւ մանրամասնորեն հետաքննում ենք այդ հարցը», -ասել է Չավուշօղլուն:

Daily Star հրատարակությունը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ Բանգլադեշում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցը հեղաշրջման փորձին մասնակցության կասկածանքի պատճառով փախել է Ռուսաստան, իսկ դիվանագիտական առաքելության հավատարմատարը` ԱՄՆ:

Հրատարակության տվյալներով` դիվանագետը եղել է Թուրքիայի դեսպանատան երեք աշխատակիցների մեջ, որոնց Անկարան հետ է կանչել: Երկուսը, այդ թվում` գործերի հավատարմատար Ահմեդ Գուրբուզը, փախել են ԱՄՆ: Ռուսաստան փախած դիվանագետը իր հետ տարել է նաեւ իր ամբողջ ընտանիքը:

Բանգլադեշի ԱԳՆ աղբյուրները հրատարակությանը հայտնել են, որ Անկարան չեղյալ է հայտարարել երեք դիվանագետների դիվանագիտական անձնագրերը:

«Ռեյթեր» լրատվական գործակալությունը` հղում կատարելով ամերիկացի չինովնիկներին, հայտնել է, որ Ամերիկյան Վիրջինիա նահանգ Նորֆոլկ քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ստորաբաժանումում ծառայող թուրքական սպան ապաստան է խնդրել ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ նրան հետ է կանչել թուրքական կառավարությունը կապված երկրում հունիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ:

Իր հերքին Վաշինգտոնում թուրքական դեսպանության ներկայացուցիչը հայտարարել է, որ Անկարան տեղեկություն չի ստացել Թուրքիայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Մուստաֆա Ուղուրլուից այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հուլիսին նրա ձերբակալության հրահանգ են տվել:

Թուրքական «Հյուրիեթ»-ը գրել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալան հայտարարել է, որ այսպես կոչված «Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության» (FETO) դեմ անցկացված գործողության շրջանակում 76100 պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից:

Թուրքիայի կրթության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ գյուլենականների հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայում 27 հազարից ավելի կրթության, այդ թվում` 4225 ակադեմիական ոլորտի աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից, որոնց այլեւս արգելվել է աշխատել այդ ոլորտում:

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ ներկայում բերման է ենթարկվել 5171 մարդ, 16899 մարդ ձերբակալվել է: Ձերբակալվածներից 3083-ը ոստիկաններ են, 7248-ը` զինվորներ, 2288-ը` դատավորներ եւ դատախազներ: 3601 մարդ ազատ է արձակվել, իսկ 7173 մարդ գտնվում է հսկողության տակ, 75 հազար մարդու անձնագրերը չեղյալ են հայտարարվել:

Աֆղան Ալան նաեւ նշել է, որ 162 զինվորականներ, որոնցից 9-ը գեներալներ եւ 96-ը ոստիկաններ, գտնվում են որոնման մեջ: 

Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:

Վերջին տվյալների համաձայն` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացիներ` չհաշված 100-ից ավելի խռովարարներին, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել է:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ հեղաշրջմանը մասնակից  Թուրքիայի զինված ուժերի հարյուրավոր զինծառայողներ փախել են Իրաք, որոնց մի մասը միացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին:

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality