Թուրքիան հեղաշրջման փորձից հետո հետ է կանչել 32 դիվանագետների
INTERNATIONAL NEWSԹուրքիայի իշխանությունները երկրում հեղաշրջման փորձից հետո հետ են կանչել 32 դիվանագետների։ Այս մասին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում է Reuters–ը։
Չավուշօղլուն հավելել է, որ դրական ազդակներ է ստացել ԱՄՆ–ից այնտեղ բնակվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման դիմումի կապակցությամբ, որին Անկարան համարում է պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բանգլադեշում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցը փախել է Ռուսաստան հեղաշրջման փորձին մասնակցելու կասկածանքների պատճառով։
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



