Մոսկվայում ազգայնականը սպանել է երկու ադրբեջանցիների
INTERNATIONAL NEWS Մոսկվայի Ռյազանի պողոտայում դանակով զինված անհայտ անձը առավոտյան մոտ ժամը հինգին հարձակվել է երեք տղամարդկանց վրա: Տուժածներից երկուսը մահացել են: Սպանվածների ինքնությունը պարզվել է. նրանք 1947 թ. եւ 1980 թ. ծնված ադրբեջանցիներ են: Եւս մեկ տուժած գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանին հայտնել է մոսկովյան միջտարածաշրջանային արհմիության համակարգող խորհրդի նախագահ Միխայիլ Պաշկինը:
Նրա խոսքով` սպանողն ամենայն հավանականությամբ ազգայնական է եղել:
Ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել ադրբեջանցիների սպանության մեջ կասկածվող հանցագործին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել երկու եւ ավելի անձանց սպանության, ինչպես նաեւ առողջությանը միջին ծանրության կանխամտածված վնաս պատճառելու հոդվածներով:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



