ՌԴ Պետդումայում ընտրություններին կմասնակցի 14 քաղաքական ուժ
INTERNATIONAL NEWSՌԴ Պետդումայում ընտրություններին կմասնակցի 14 քաղաքական ուժ, ինչը կրկնակի շատ է, քան 2011–ին Պետդումայի ընտրությունների ժամանակ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»–ն։
Իրենց դաշնային ցուցակներում գրանցվելու համար ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել ընդհանուր առմամբ 17 կուսակցություն, որից 14-ին ԿԸՀ–ն գրանցել է, իսկ 3-ը մերժում են ստացել։
2016-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Եդինայա Ռոսիան», Կոմունիստական կուսակցությունը, «Սպրավեդլիվայա Ռոսիան», Լիբերալ–դեմոկրատական կուսակցությունը, «Քաղաքացիական պլատֆորմը», «Կանաչները», «Պառնասը», «Քաղաքացիական ուժը», Աճի կուսակցությունը, «Ռուսաստանի կոմունիստները», «Հայրենիքը», «Յաբլոկոն» եւ Թոշակառուների կուսակցությունը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



