Անցնող շաբաթ բանկերի կողմից գնվել է 60.9 և վաճառվել 76.1 միլիոն դոլար
ECONOMICSԱրտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 60 միլիոն 963 հազար 940 դոլար 475,35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով եւ վաճառվել 76 միլիոն 123 հազար 503 ԱՄՆ դոլար 476.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի ասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 476.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 միլիոն 162 հազար 539 եվրո 526.73 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով եւ վաճառվել 10 միլիոն 277 հազար 167 եվրո 531.52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 միլիարդ 186 միլիոն 148 հազար 022 ՌԴ ռուբլի 7,29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 403 միլիոն 927 հազար 072 ՌԴ ռուբլի 7,29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 35.6 մլրդդրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 68.6 մլն ԱՄՆ դոլար: