Պատրաստում ենք նրբերշիկով համեղ կարկանդակներ
LIFEԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Տաք կաթի մեջ ավելացնել 1թ/գդ շաքարավազը և խմորիչը, թողնել մինչև խմորիչը հասունանա:
Ձուն խառնել մնացած շաքարավազի և աղի հետ:
Կաթի մեջ ավելացնել ձուն շաքարավազի և աղի հետ, սենյակային ջերմաստիճանում փափկած կարագը, խառնել:
Ավելացնել ալյուրը, խմոր հունցել:
- Ստացված խմորը բաժանել 12 հավասար մասի, գնդեր սարքել:

- Գնդերը գլորելով երկարացնել այնքան, մինչև դրանք դառնան նրբերշիկներից 2 անգամ երկար:

- Ստացված խմորները գալարաձև փաթաթել նրբերշիկների շուրջը:

- Ապա շարել պերգամենտային թղթով (կամ ֆոլգայով) և բուսայուղով պատված տապակի վրա:
Ձվի դեղնուցը խառնել 1ճ/գդ ջրի հետ և քսել նրբերշիկների վրա:
Թողնել նրբերշիկները այդ վիճակում 15 րոպե, որպեսզի խմորը բարձրանա:
- Եփել ջեռոցում 25-30 րոպե 180 աստիճանում մինչև ոսկեգույն երանգի առաջացումը:

Իհարկե, նրբերշիկով կարկանդակ այսօր կարելի է գնել ցանկացած հացաբուլկեղենի կրպակում: Սակայն, որպեսզի համոզվաց լինեք որակի մեջ, միշտ գերադասեք պատրաստել այն տանը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...




