Yerevan, 13.January.2026,
00
:
00
BREAKING


Ամուսնական համատեղելիության հորոսկոպ

LIFE
Եթե Ձեր ծննդյան օրը զույգ է (օրինակ՝ 2, 4, 6 և այլն), և Ձեր զուգընկերոջինը՝ նույնպես, ուրեմն Ձեր բախտը բերել է: Կարող եք առանց մտավախությունների ընտանիք կազմել. փոխըմբռնումն ու աջակցությունն ապահովված են: Ձեր ցանկությունները, համային նախասիրությունները, ընկերների գնահատականները համընկնում են: Եթե նույնիսկ ծագում են վաղանցիկ վեճեր, դրանք բոլոր դեպքերում լուծվում են՝ չհասնելով կողմնակի մարդկանց օգնությանը: Եթե ձգտում եք հարաբերությունների կայունության, երկար և խաղաղ շփումների, ավելի լավ «համախոհ» չեք գտնի:
Զույգի փոխհարաբերություններում հակառակ պատկերը կձևավորվի այն դեպքում, եթե զույգերից մեկը ծնվել է ամսվա զույգ, իսկ մյուսը՝ կենտ օր: Ծանոթության առաջին ամիսներին զույգերին տանջում են կասկածները՝ ինչպես ճիշտ հասկանալ զուգընկերոջ այս կամ այն խոսքը, վարքը կամ արարքը: Եթե նույնիսկ նրանց մեջ սեր է արթնանում, դա, միևնույնն է, անհանգիստ զգացմունք է՝ մշտական վեճերով և հաշտություններով: Նրանց միությունն անկայուն կլինի. նույնիսկ 10-20 տարի միասին ապրելով՝ նրանք չեն կարողանա վստահաբար ասել, որ լավ են միմյանց հասկանում: Դա վերաբերում է թե´ կյանքի հանդեպ ունեցած հայացքներին, թե´ սննդի և հագուստի հարցում ունեցած նախասիրություններին: Ոմանց դա կարող է դուր գալ, քանի որ երևակայության, գաղտնիքներ բացահայտելու մշտական հնարավորություն է մնում. ողջ կյանքում երկրորդ կեսը մնում է չբացահայտված «տիեզերք», իսկ դա, ինչպես հայտնի է, գրգռում է հետաքրքրությունը:
Սակայն որոշ բացառությունների մասին, այնուամենայնիվ, արժե խոսել: Սա վերաբերվում է այն սիրահար զույգերին, որոնցից մեկը ծնվել է ամսի 7-ին, ինչպես նաև 14-ին, 21-ին կամ 28-ին (հասկանալի է՝ բազմակի 7-երի): 7-ը բավականին ուժեղ թիվ է. վերոնշյալ ամսաթվերին ծնվածները միշտ առավելություն ունեն. նրանք միշտ առաջատար են այդ միություններում: Նրան պարզապես անհնար է ենթարկեցնել, վերադաստիարակել: Մնում է միայն լիցքաթափվել և ընդունել նրա առաջնորդողի որակները, ինչպես ընտանեկան կյանքում, այնպես էլ աշխատավայրում: Եթե երկու կեսերի ծննդյան օրերում առկա է 7 թիվը, ապա այն լավ ապագա է խոստանում:
Մնաց ևս մեկ բավականին ուժեղ ամսաթիվ՝ 29-ը: Ամսվա 29-ին ծնվածները մեծ ճակատագրի կրողներ են. բարձր պաշտոններ կամ գիտական բացահայտումներ, համաժողովրդական սեր... Սովորաբար նրանց կյանքը դառնում է հասարակության ձեռքբերումը: 18 ամսաթիվը մասնագետներն անվանում են «սատանայական», քանի որ դրանում առկա է երեք 6, միաժամանակ՝ արիստոկրատական:
Ամսի 18-ին ծնվածները ողջ կյանքում ապահոված կլինեն, երջանիկ, ինչը նախանձ կառաջացնի շրջապատում: Նրանք նշանակալի արդյունքների են հասնում ուսման մեջ, սպորտում, կարիերայում, բավականին հաջող գործարքներ են կնքում: Միայն թե պատահական չէ, որ այս թիվը «սատանայական» են համարում, քանի որ այն մշտական վտանգ է սպառնում առողջությանը:
Ամեն դեպքում, ի հեճուկս հոռետեսների, կատարյալ հարաբերություններ գոյություն ունեն: Համատեղելիության բոլոր գաղտնիքներն իմացող աստղաբանները բացահայտում են կատարյալ զույգի փնտրտուքների նրբությունները:
Խոյ
Կյանքի ուղու առաջին կեսին Ձեզ ավելի հեշտ է գտնել իդեալին Կրակի տարերքի հարազատ նշանների Առյուծների և Աղեղնավորների շրջանում: Ընդ որում, Առյուծները պետք է զբաղված լինեն ստեղծագործ աշխատանքով և չհավակնեն լիարժեք առաջնորդության: Իսկ Աղեղնավորները մշտապես գործուղումներում կլինեն:
Կյանքի երկրորդ հատվածում կատարյալ միություն կստեղծեք նրանց հետ, ովքեր ծնվել են Երկվորյակների և Ջրհոսի համաստեղության տակ: Թեպետ միությունը հաջող կլինի միայն այն դեպքում, եթե երկրորդ կեսի համար դա արդեն առաջին ամուսնությունը չէ:
Ցուլ
Ձեր որոնումներն ուղղեք Հողի տարերքի նշանների ուղղությամբ՝ Կույսի և Այծեղջյուրի: Ճիշտ է, Կույսերը պետք է սեփական բիզնես ունենան և չընկղմվեն կենցաղը դասավորելու մեջ: Իսկ Այծեղջյուրը պետք է մեծ լինի 5-10 տարով:
40 տարեկանից հետո Ձեր իդեալը միանգամայն կարող է լինել Խեցգետինը՝ վաղեմի ընկեր, ում պատմել եք ընտանեկան, սեռական գաղտնիքներ կամ էլ Ձկները, որոնց դեռ հարկավոր է ճիշտ գայթակղել:
Երկվորյակներ
Կյանքի առաջին կեսին Ձեր երկրորդ կեսին անպայման կգտնեք Ջրհոսների և Կշեռքների շրջանում: Կշեռքների հետ շատ հեշտ կշփվեք, իսկ Ջրհոսները դեռ առաջին հանդիպումից պետք է սովորեն դողալ Ձեր առավել վաղ ձևավորված հարաբերությունների վրա:
Հետագայում իրավիճակն արմատապես կփոխվի: Ձեզ անհրաժեշտ կլինի բացառապես հպարտ, կամային և անկախ Առյուծ՝ իր հսկայական նկրտումներով կամ լրիվ ինքնաբավ Խոյ, ով Ձեզ կարևոր մարդու զգացում կհաղորդի:
Խեցգետին
Երիտասարդ տարիքում հատկապես ուշադրություն դարձրեք Կարիճի և Ձկների վրա: Միայն թե Կարիճին պետք չէ առանձնապես վստահել, եթե նույնիսկ միասին եք աշխատում: Ձկների հետ հնարավոր է երկարատև միություն, որի հիմքը հուզական խորը կապվածությունն է:
Հասուն տարիքում Ձեզ կերջանկացնեն Կույսն ու Ցուլը: Առաջին հերթին Ցուլը պետք է առավել քան պատկառելի կարողություն ունենա, իսկ Կույսն իրավունք չունի հավակնելու ընտանեկան բյուջեի:
Առյուծ
Մինչև երեսունհինգ տարեկանը Ձեր երկրորդ կեսի կատարյալ գծերը տիրապետում են Խոյն ու Աղեղնավորը: Ամեն դեպքում Խոյի հետ պետք է զգույշ լինել. երկու զուգընկերներն էլ վտանգավոր կապերի հակումներ ունեն: Աղեղնավորը մշտապես կպատմի հրաշալի ծրագրերի մասին, որոնք, սակայն, պետք է Դուք իրագործեք:
Կյանքի մայրամուտին հնարավորություն կունենաք ճաշակել երջանկությունը Երկվորյակների և Կշեռքի հետ միությունում: Հստակ պայմանների դեպքում, որ Երկվորյակները կարող են լինել Ձեր դասընկերները, ովքեր չէին գնահատվել առավել երիտասարդ տարիքում, իսկ Կշեռքի նշանի տակ ծնվածը կարող է Ձեր առաջին սերը լինել:
Կույս
Առաջին կեսում ջանացեք խուսափել բոլոր թեկնածություններից բացառությամբ, իհարկե, Ցուլի և Այծեղջյուրի՝ Հողի տարերքի նշանների: Ցուլը վաղվա օրվա հանդեպ ամրություն և վստահություն կներշնչի: Այծեղջյուրը Ձեզ կուղղորդի կարիերային աճի, եթե, իհարկե, ինքը հասել է դրան:
Կյանքի երկրորդ կեսին հարաբերություններն առավել հետաքրքիր կլինեն Խեցգետնի և Կարիճի հետ, միայն թե այդ ընթացքում Խեցգետինը պետք է լավ տուն կամ բնակարան ունենա, իսկ Կարիճը մինչ այդ մի լավ աջ ու ձախ գնա և մարի սեռական բնույթի հետաքրքրությունները:
Կշեռք
Կյանքի զարթոնքում նախապատվությունը տվեք Երկվորյակներին և Ջրհոսին՝ հորոսկոպի «օդային» նշաններին: Միայն թե Երկվորյակները չթողնեն ուսումը: Ջրհոսների հետ հարկավոր կլինի «կիսել» նրա տարբեր հետաքրքրությունները:
Կյանքի երկրորդ կեսին համապատասխան կլինեն Առյուծն ու Աղեղնավորը: Ընդսմին, Առյուծը խաղատներ այցելելու սովորություն չպետք է ունենա: Իսկ Աղեղնավորը պետք է սոցիալական բարձր մակարդակ ունենա:
Կարիճ
Կյանքի առաջին կեսին աշխատեք ուշադրություն դարձնել Խեցգետնի և Ձկների վրա: Խեցգետինը հարուստ չպետք է լինի, չնայած ինտելիգենտ ծնողները չեն խանգարի: Իսկ Ձկների մեջ ուշադրություն դարձրեք նրանց առողջությանը. թույլ Ձկները շուտով կհոգնեն բուռն կրքերից:
Կյանքի երկրորդ կեսին Ձեր իդեալը կդառնան ինչպես Կույսը, այնպես էլ Այծեղջյուրը: Գերազանց է, եթե Կույսը ղեկավար պաշտոն զբաղեցնի՝ դրանով հանդերձ չհրամայելով տանը: Իսկ Այծեղջյուրը շատ ժամանակ է հատկացնում ծնողներին:
Աղեղնավոր
Կյանքի ուղու զարթոնքին Ձեր ճակատագիրը Խոյի ու Առյուծի շարքերում է՝ հոգով Ձեզ մոտ «կրակե» նշանում: Հետևեք, որ Խոյը բռնկուն չդառնա, իսկ Առյուծը չափազանց գեղեցիկ չլինի, քանի որ դա սպառնում է հաճախակի դավաճանություններով:
Քառասուն տարեկանից հետո ուշադրություն դարձրեք Կշեռքի համաստեղության տակ ծնվածներին, հատկապես եթե նրանք երազում են երկարատև լուրջ սիրավեպի մասին, կամ Ջրհոսի, միայն եթե նա արդեն պատրաստ է ընտանեկան հարաբերությունների:
Այծեղջյուր
Կյանքի տարիների զարթոնքին Ձեզ կյանքի ուղեկից ընտրեք տնակյաց Ցուլին և Կույսին՝ իրենց «հողային» աշխարհայացքով: Ցուլը միշտ ձգտում է զբաղվել տնային գործերով, քան մասնագիտական գործունեությամբ: Կույսն էլ չպետք է աշխատավայրում Ձեզանից ավելի երկար մնա:
Կյանքի երկրորդ կեսին Ձեզ առավել հարմար կլինեն Կարիճն ու Ձկները: Սակայն միայն այն դեպքում, եթե Կարիճն արդեն փորձառու է սեռական կյանքում, իսկ Ձկներն իմաստուն և համբերատար կլինեն ուրիշի անհաջողությունների նկատմամբ:
Ջրհոս
Կյանքի առաջին կեսին Ձեր ընտրյալը Երկվորյակներն են ու Կշեռքը: Սակայն Երկվորյակներին չեք կարող Ձեզ կպած պահել, քանի որ նրանք պետք է զգան ազատությունը: Իսկ Կշեռքի հետ հարկավոր է երկակի խաղ վարել:
Քառասունից հետո փնտրեք Աղեղնավորին կամ Խոյին, ովքեր կստիպեն Ձեզ լցվել կրքով: Խոյը պետք է առավել քիչ ուշադրություն դարձնի աշխատանքին:
Ձկներ
Կյանքի զարթոնքին Ձեզ երկրորդ կես ընտրեք Խեցգետնին կամ Կարիճին: Հետևեք, որ Խեցգետինն իրեն միակ ընկեր ծնողներին չհամարի, իսկ Կարիճներին չպետք է թույլ տալ սեքսուալ վտանգավոր առաջարկներ:
Երկրորդ կեսին կյանքը կապեք Այծեղջյուրի կամ Ցուլի հետ: Այծեղջյուրի հետ ամուսնությունը բարեհաջող կլինի, իսկ Ցուլին արժե ընդունել իր թերություններով հանդերձ:
Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025