Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Գյուլենը «երդվում» է վերադառնալ Թուրքիա, եթե ապացուցվի հեղաշրջման փորձում իր մեղքը

INTERNATIONAL NEWS
 ԱՄՆ-ի Փենսիլվանի նահանգում վտարանդիության մեջ բնակվող թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որին թուրքական իշխանությունները մեղադրում են հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ, հայտարարել է, որ եթե այդ մեղադրանքների գոնե տասներորդ մասը ապացուցվի, ապա ինքը կամավոր կվերադառնա Թուրքիա:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ին:
«Եթե իմ դեմ մեղադրանքների գոնե տասներորդ մասը ապացուցվի, ես երդվում եմ վերադառնալ Թուրքիա եւ կրել ամենածանր պատիժը»,- գրել է Գյուլենը ֆրանսաիական Le Monde թերթի սյունակում:
Հոդվածում ռազմական փորձից հետո թուրքական իշխանությունների սկսած գործողությունները երկրում բնորոշել է «ուրվականների որս»: 
Նա պահանջել է ստեղծել Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մանրամասները հետաքննող միջազգային հանձնաժողով:
Նա մտահոգիչ է համարել այն փաստը, որ ռազմական հեղաշրջման փորձից 20 րոպե հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, լիովին չտիրապետելով իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությանը, տեղի ունեցածի մեջ միանշանակ մեղադրել է իրեն: 
Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ից պահանջում են արտահանձնել Գյուլենին: Էրդողանը տեղի ունեցածի մեջ մեղադրում է Գյուլենին եւ նրա հետեւորդներին: ԱՄՆ-ը Անկարայից ծանրակշիռ ապացույցներ է պահանջում Գյուլենի` հեղաշրջմանը մասնակից լինելու մասին: 
Գյուլենն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայում անկախ դատական համակարգ գոյություն չունի:
«Լավ հայտնի է, որ թուրքական դատական համակարգն իրավաբանական անկախություն չունի, այնպես որ ինձ ձերբակալելու հրահանգը դեպի բռնապետություն Էրդողանի շարժման եւ ժողովրդավարության սկզբունքներից նրա հեռանալու եւս մեկ օրինակ է»,- հայտարարության մեջ նշել է Գյուլենը:
«Հիզմեթն այսօր» հրատարակությանը տված հարցազրույցում Գյուլենը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը տառապում է հոգեկան խանգարումով: 
«Էրդողանի խելագարության մասին շատերն են խոսում: Նրա կողքին մշտապես մի քանի բժիշկներ են գտնվում, նա դեղեր է խմում, քանի որ որոշակի խնդիրներ ունի: Նրա շրջապատից մարդիկ ասում են, որ իր նախագահական պալատում նա հոգեկան խանգարման նոպաներ է ունենում», - պատմել է Գյուլենը:
Նա հայտնել է, որ Էրդողանը «թունավորվել է իշխանությամբ» եւ, օրինակ, կատաղության նոպաների ժամանակ ոտքով հարվածում է պատերին: 
Վտարանդի քարոզիչը նաեւ հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար: Նրա խոսքով` ինքը մշտապես հանդես է գալիս բարեփոխումների նկատմամբ ժողովրդավարական մոտեցումների օգտին, իսկ զինված ապստամբությունը միայն վնաս է բերում: 
Պաշտոնական Անկարան Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Այն ժամանակ մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարներն իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:
Վերջին տվյալների համաձայն` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացիներ, իֆչպես նաև 100-ից ավելի խռովարարներ, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել է:  
  «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ  Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:
Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալի քննադատներից մեկը:
Ամերիկյան կողմն այսօր հայտարարել է, որ որոշել են 4 բարձրաստիճան անձանցից կազմված պատվիրակություն ուղարկել Թուրքիա տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը Գյուլենի մասնակցությունը հետաքննելու նպատակով:

 

Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank